ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.06.2019 | 00:06

Բայց նրանք լսել չուզեցին, այլ հիմարաբար իրենց թիկունքը շրջեցին և ծանրացրին իրենց ականջները` չլսելու համար։ Նրանք իրենց սրտերը անհնազանդ դարձրին` չլսելու համար իմ օրենքներն ու խոսքերը, որ ուղարկեց Ամենակալ Տերն իր Հոգով` նախորդ մարգարեների միջոցով, ուստի մեծ բարկություն եղավ Ամենակալ Տիրոջ կողմից։ «Եվ այնպես պիտի լինի, որ, օրինակ, ինչպես մեկը խոսում, և նրան չեն լսում. այնպես էլ նրանք պիտի կանչեն, և ես չեմ լսելու նրանց»,- ասում է Ամենակալ Տերը։


Զաքարիայի մարգարեությունը 7. 11-13

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ