Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.02.2020 | 00:02
Լսե­ցե՛ք Տի­րոջ խոս­քը, իս­րա­յել­ցի­նե՛ր, ո­րով­հետև Տե­րը դատ ու­նի երկ­րի բնա­կիչ­նե­րի հետ. «Չկա ճշ­մար­տու­թյուն, չկա ո­ղոր­մու­թյուն և չկա Աստ­ծու ճա­նա­չում երկ­րի վրա։ Ա­նեծք, ստու­թյուն, սպա­նու­թյուն, գո­ղու­թյուն և շնու­թյուն ո­ղո­ղել են եր­կի­րը և ա­րյու­նը ա­րյան են խառ­նում։ Դրա հա­մար սու­գը կպա­տի եր­կի­րը, և կն­վա­զեն նրա բո­լոր բնա­կիչ­նե­րը` ա­նա­պա­տի գա­զան­նե­րը, գետ­նի սո­ղուն­նե­րը և եր­կն­քի թռ­չուն­նե­րը, կպա­կա­սեն ծո­վի ձկ­նե­րը. քա­նի որ չի լի­նե­լու մե­կը, որ դա­տի, ոչ էլ մե­կը, որ հան­դի­մա­նի»։
Օ­ՍԷԷԻ մար­գա­րեու­թյու­նը 4. 1-4
Դիտվել է՝ 2924

Մեկնաբանություններ