Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Գևորգ Գորգիսյանը Նիկոլ Փաշինյանին խնդրեց հեռանալ

Գևորգ Գորգիսյանը Նիկոլ Փաշինյանին խնդրեց հեռանալ
09.12.2020 | 20:42

Մենք մեր մանդատը ստանում ենք հայ ժողովրդից ու ՀՀ ժողովրդի տված մանդատն ու լիազորությունն է այն շրջանակը, որով պետք է Հայաստանը ներկայացնենք մեր ունեցած կամ իմ ունեցած լիազորությունների շրջանակում, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր երկիրն այսօր բավական բարդ իրավիճակում է, մենք պետք է կոնսոլիդացնենք մեր ուժերը այդ բարդ իրավիճակը լուծելու համար»,-ասաց Փաշինյանը։ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց՝ վարչապետը չի գիտակցում, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել։ «Այն Հայաստանը, որտեղ դուք հեղափոխություն եք արել, այլևս չկա։ Միակ տարբերակը, որ մեր ժողովուրդը կարողանա հույս ունենալ, այն է, որ դուք, որպես պարտության ու ձախողումների սիմվոլ, հեռանաք: Ես չեմ հասկանում՝ ինչու՞ դուք համառորեն չեք ուզում հրաժեշտ տալ ձեր պաշտոնին։ Խնդրում եմ՝ ուղղակի, հեռացեք», - ասաց պատգամավորը։

«Պարոն Գորգիսյան, գիտեք, կարծում եմ, ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը ու մեր մեծագույն խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը խոսելու հնարավորություն ունենա, արտահայտվելու հնարավորություն ունենա ու մենք առանձին վերցված խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց՝ իրենց մեծագույն խնդիրն այն է, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը որևէ վտանգի ներքո կամ որևէ սոուսի մեջ վտանգի չենթարկվի։ «Իմ ու կառավարության ամենամեծ անելիքը համարում եմ դա», - ավելացրեց վարչապետը։

Դիտվել է՝ 3592

Մեկնաբանություններ