ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

«Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը՝ շուտով մեծ էկրաններին

«Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը՝ շուտով մեծ էկրաններին
25.02.2025 | 20:38

Մարտի 5-ից հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը, որը պատմում է Հայաստանի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի և գործունեության մասին։ Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա և ներկայացնում է նրա անցած ուղին՝ որպես որդի, հորեղբայր, գրող, ռազմական ու պետական գործիչ։

Փետրվարի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ստեղծագործական խումբը շեշտեց, որ ֆիլմը ոչ միայն պատմական իրադարձությունների վերապատմում է, այլև Վազգեն Սարգսյանի մարդկային կերպարի բազմաշերտ բացահայտում։ Նկարահանման թիմի համոզմամբ՝ նա կարողացավ իր ժողովրդին պարգևել հաղթանակի բերկրանքը, սակայն սեփական երջանկության համար ժամանակ չունեցավ՝ մենակ մնալով իր երազանքների ու ճակատագրի առաջ։

Ֆիլմը նկարահանել է Genetic Production ընկերությունը, որի հիմնադրման նպատակը հայոց պատմության մեծ գործիչների կերպարները նորովի ներկայացնելն է։ Նախագծի հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է, սցենարը հեղինակել են Լևոն Գալստյանն ու Արամ Կարապետյանը (Արամիս Տատու), որը նաև ֆիլմի բեմադրող ռեժիսորն է։ Երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։

Գլխավոր դերում հանդես է գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը, իսկ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա մայրիկի կերպարը մարմնավորում է Մարջան Ավետիսյանը։ Հոր դերում հանդես է գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը, պատանի Վազգենի դերում՝ Արտուշ Բաղդասարյանը։ Ֆիլմում նկարահանվել են նաև ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը, Մխիթար Ավետիսյանը և այլ հայտնի դերասաններ։

«Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը նախատեսված է լայն լսարանի համար՝ ընդգծելով հայրենիքի սիրո, պայքարի ու հաղթանակի արժեքները։

Նատալի Մինասյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 10719

Մեկնաբանություններ