Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ո՛չ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն է աշխատում, ո՛չ դատական համակարգը, ո՛չ էլ՝ ոստիկանական

Ո՛չ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն է աշխատում, ո՛չ դատական համակարգը, ո՛չ էլ՝ ոստիկանական
18.01.2025 | 17:28

Մի երկրում, ուր մարդու վրա կեղծ քրեական գործեր են սարքում, երկիր, որտեղ վարչապետի պաշտոնում գտնվող մարդը ապօրինի ձևով իր կուսակցի հեռախոսի հաղորդագրություններին է տիրանում, ինչ-որ մեկը հույս ունի՞, որ հայտարարագրերով ներկայացված տվյալները գաղտնի կմնան:

Ինչ-որ մեկը հույս ունի՞, որ այս ղեկավարության օրոք, որը թքած ունի մարդկանց իրավունքների, օրենքների և արդարադատության վրա, իշխանության տարբեր պաշտոնյաներ կամ հենց վարչապետի պաշտոնում գտնվող մարդը իր հայեցողությամբ, մարդու տվյալները կամայականորեն չի օգտագործի նրա դեմ՝ քաղաքական բռնաճնշումների նոր սխեմաների տեսքով:

Որպես քաղաքական մարդ, ես որևէ նման երաշխիք չունեմ և ունեմ լիքը մտավախություններ: Ո՛չ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն է աշխատում, ո՛չ դատական համակարգը, ո՛չ էլ՝ ոստիկանական:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3122

Մեկնաբանություններ