ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Իսկ ինչո՞ւ չկազմակերպել բանավեճը

Իսկ ինչո՞ւ չկազմակերպել բանավեճը
10.10.2025 | 17:05

Ակնհայտ է, որ Նիկոլը մինչև վերջ պնդելու է իր և նախկին նախագահների բանավեճի վրա՝ վստահ լինելով, որ այն չի կայանալու։ Ընտրություններին մոտ՝ ավելի ու ավելի բարձր ու ինտենսիվ է պնդելու։ Նախագահների բնական տեսակետը հայտնի է։ Բայց դա Նիկոլին չի կանգնեցնելու, որովհետև նրա խնդիրը բանավեճը չէ. նա շարունակելու է հայհոյախառը հրավերը՝ վստահ լինելով, որ այն չի կայանալու։ Սա ստանդարտ ճանապարհն է։

Բայց կա հարցի ոչ ստանդարտ լուծում. իսկ ո՞վ է ասել, որ դա չորսի թեման է, բա հասարակությո՞ւնը, բա ընտրո՞ղը։ Որևէ լրատվամիջոց, ՀԿ կամ քաղաքացիական նախաձեռնություն կարող է կազմակերպել Նիկոլի, Լ. Տեր-Պետրոսյանի, Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի հեռակա բանավեճը՝ առանց նրանց մասնակցության։ Առանց վիրավորանքի, առանց ճվճվոցի, զուտ փաստերի վրա։

Ավելի կոնկրետ՝ սա պետք է լինի ոչ թե մարդկանց, այլ՝ նրանց պաշտոնավարման օրոք գրանցված արդյունքների, փաստերի բանավեճը։

Կարելի է շատ հետաքրքիր ու շատ կարևոր նախագիծ անել. կլինի լավ «նախանախընտրական» պրոցես։ Ցույց տալ բոլոր հիմնական ոլորտներում արձանագրած արդյունքները։ Դա կարող է շատ հետաքրքիր լինել, և «նախկինների» դեմ այս իշխանությունների սանձազերծած «պայքարը» կարող է լրիվ այլ, անսպասելի շրջադարձի բերել։

Կարելի է լուրջ հանրային նախագիծ անել։ Ինչքա՞ն կարելի է ստի վրա իրականություն կառուցել։ Անվտանգություն, բանակցային գործընթաց, տնտեսական արդյունքներ, դատաիրավական համակարգ, քաղաքաշինություն, դեմոգրաֆիա և այլն, և այլն։ Հայաստանում կա 1.5 սերունդ, որը մինչև 2018-ի կյանքի մասին գիտի միայն լսելով, հաճախ՝ Նիկոլից լսելով։ Սա չի կարելի թույլ տալ։

Ավելին, այդ «բանավեճը» կարելի է հաջորդ փուլում շարունակել առանց Նիկոլ, և դա կլինի բնական ընթացք։ Ի վերջո, ջարդել է պետք «նախկին» հասկացությունը։ Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը լրիվ տարբեր մարդիկ են ու տարբեր գործիչներ, տարբեր հարցերում տարբեր արդյունքներ գրանցած։ Նրանցից յուրաքանչյուրի փուլերում եղել են և´ լուրջ հաջողություններ, և´ բացթողումներ ու սխալներ։ Եվ չպետք է խուսափել դրանց մասին բաց խոսելուց։

Սա մեր ընդհանուր պատմությունն է, որից փախչել հնարավոր չէ։ Եվ այս պրոցեսը հաստատ կօգնի հասարակությանը՝ 2026-ին փակել այս մղձավանջի փուլն ու գնալ առաջ, դեպի նոր էջ, դեպի վերականգնում։

Ի վերջո, իշխանության անկարմիրգիծ հրապարակային գործողություններին պետք է պատրաստ լինենք արձագանքելու ոչ ստանդարտ եղանակով։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ