Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Նիկոլի կոլիտը. անամնեզ 1069

Նիկոլի կոլիտը. անամնեզ 1069
17.04.2025 | 15:06
Գարնանային սրացումների ֆոնին վարչապետի «ՈՒլցերային» ու «Ամեբիազային» կոլիտը սրվում է:
Տարատեսակ դեղամիջոցները (Ամիտրիպտիլինը, Իզոնիազիդը, Իմպրամինը, Լոբելինը, Կետամինը) էլ չեն ազդում, տրանկվիլիզատորներն այլևս չեն օգնում:
Բժշկությունն անզոր է, նա այլևս անկառավարելի է:
Մարդը կանգնած տեղը՝ երգում, պարում, անկանոն ցնցվում է, ցավի սինդրոմից էլ՝ ինչ ասես, դուրս է տալիս:
ՈՒ կապ չունի՝ կառավարության նիստին է, թե ԱԺ-ի ամբիոնում:
«Պռիստուպը» բռնեց, բռնեց…
Նոպան, նյարդային ջղաձգումները, հիստերիան, էպիլեպսիան, անոմալ ժեստիկուլյացիաները, էմբիցիլ-օլիգոֆրենի միմիկաներն ու լիրիկական զեղումները շարքային մեմ են դառնում աշխարհի ձեռքին ու զվարճացնում բոլորին:
Ինչ խոսք՝ պետք է ըմբռնումով մոտենալ, հանդուրժողականություն դրսևորել:
Թեկուզ որ, ամենօրյա ռեժիմով ողջ ազգին պերմանենտ սթրեսի է ենթարկում, խայտառակում, նվաստացնում ու ստորացնում ալամ-աշխարհով մեկ:
Ի վերջո, շիզոֆրենիկ, աննորմալ, գիժ-խելառ է, թե շարքային «սաչյոկ-սիմուլյանտ-պառաժյոր», մեր վարչապետն է:
Մեր ձեռն է այս օրը ընկել ժամանակին հպարտ ու հզոր, դուխով, իսկ այսօր՝ ողորմելի, խեղճուկրակ, ջեբը ինչ ասես գցած ու գլխին սարքած, աշխարհի ծաղրուծանակին ենթարկված ու «կայֆավատին» արժանացած, Հայաստանի միջին վիճակագրական վարորդ-վարչապետը:
Ավելին՝ պետք է ուրախ, գոհ ու շնորհակալ լինենք, որ մարդն իր բերանով հաստատում է, որ տգետ է, որ մինչև հիմա մնացել է 1-ին դասարանում:
Նման գիտակցական, անկեղծ ինքնախոստովանությունից հետո, էլ ի՞նչ ագրեսիա, ի՞նչ քֆուր-քյաֆար, ի՞նչ լուտանք ու անեծք:
Դուք տեսեք ու գնահատեք վերջինիս խարիզման, էմոցիան ու էքսպրեսիան, դերասանական վարպետությունը, դիվահար ու մոլագար հայացքը, թե բեմն ինչ դերասան է կորցրել:
Տեսեք, թե ինչ ունիկալ երևույթ է, ինչ շոումեն-ստենդափեռ է, թե ոնց կարող է կլուոնադա բեմադրի, աբսուրդ ու մառազմ հանդիսատեսին կերակրի:
Այնպես որ՝ մարդուն հանգիստ թողեք, անտեսեք կամ թեթև նայեք:
Յոլա տարեք, մեր անմեղսունակն է, մեր խաչն է՝ քարշ տվեք, մինչև՝ ճամփենք իրեն արժանի հանգստին:
Խեղճը բոլորիս ձեռքը, ինքն իր ձեռքը կրակն է ընկել:
Հետո թող հոգեբույժների վերահսկողության տակ պահեն, հոգեբաններն էլ այս ունիկալ, անոմալ ու ամոռալ կերպարի մասին դիսերտացիաներ գրեն, դոկտորականներ պաշտպանեն:
Չեք տեսնում՝ մարդն ընդունում է, որ «ինքն այնպիսի վարչապետ է, ինչպես Հայաստանի միջին վիճակագրական վարորդը»:
Մարդն ասում է՝ «եթե զինվորը կանգնած է սահմանին, դա խաղաղություն չէ»:
Դե արի ու այս «աբսուրդմենին» բացատրի, որ ընդհակառակը՝ զինվորն է մեր խաղաղություն կերտողը, մեր անվտանգության երաշխավորը, պաշտպանը, մեր հույսն ու ապավենը:
Որ բանակն է պետության ողնաշարը:
Այս տգիտության մարմնացում-նոնենսը մինչև հիմա չի հասկացել, թե ինչ է պետությունը, անվտանգային ու պաշտպանական համակարգը:
Որն ասեմ, որը թողնեմ…
6-րդ պալատից փախած այս խեղկատակ, միմոս-մեյմունը, այս ազգակործան պատուհասը, թոկից փախած, կապից կտրած այս արարածը երկրիս ղեկավարն է, ազգիս առաջնորդը:
Այս շառ ու փորձանքը, մերօրյա ընկեր Փանջունին Հայաստանի պես երկիր ու Հայ ազգ է ղեկավարում:
Չգիտես` լա”ս, թե՞ խնդաս:
Չնայած՝ ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին: Մեզ հասնում է:
Սա մեր տոտալ ողբերգությունն է, ամոթն ու խարանը:
Ողբա՛մ քեզ, հայ ժողովուրդ:
Վա՜յ մեզ…
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Դիտվել է՝ 4233

Մեկնաբանություններ