ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Լեգիտիմությունը կորցրած իշխանությունը սկսում է վերահսկել ոչ թե գործընթացները, այլ՝ մարդկանց մտքերն ու խոսքը

Լեգիտիմությունը կորցրած իշխանությունը սկսում է վերահսկել ոչ թե գործընթացները, այլ՝ մարդկանց մտքերն ու խոսքը
18.11.2025 | 17:12

Փաշինյանական իշխանության բազմապիսի ոտնձգությունների շարքում, իմ համոզմամբ, առաջնային նշանակություն ունի հասարակության քաղաքականապես հասուն և գիտակից հատվածի շրջանում տոտալ վախի մթնոլորտ ձևավորելը՝ մարդկանց ահաբեկելով լռեցնելու փորձերը։

Պերմանենտ հայտնի է դառնում, որ տարբեր անհատներ, ֆեյսբուքյան օգտատերեր կամ կալանավորվել են, կամ ենթարկվել են վարչական տուգանքի՝ այս կամ այն պաշտոնյայի հասցեին կոշտ գնահատականներ հնչեցնելու մեղադրանքով, դե, «բռնության կոչ» անելու պատմությունների թիվն անցնում է մի քանի տասնյակը։ Սրանք բան ու գործ թողած՝ ամբողջ օրը ֆեյսբուքն են մոնիթորինգ անում ու կայքերի նյութերի տակ դրված մեկնաբանությունները «սքրին» անում։ Ըստ էության՝ Նիկոլն այսօր «Երկիր ՀԺ»-ի միապետն է, ու ամեն ինչ պետք է անցնի նրա «թրի» տակով (ԳլավԼիտի ականջը կանչի)։

Սա փորձված մեթոդ է, որը տարբեր ժամանակաշրջաններում կիրառվել է հայտնի բռնապետերի կողմից։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ իշխանության համար ամենաարդյունավետ վերահսկողության գործիքը վախի մթնոլորտն է․ հենց դրա միջոցով են լռեցվել հասարակության ակտիվ ու մտածող շերտերը։

Ասվածի ամենացցուն օրինակն է Գեբելսի քարոզչամեքենան և «Գեթստապոն»։ Հիտլերյան ռեժիմի պայմաններում ցանկացած քննադատություն կամ այլախոհություն համարվում էր «հայրենիքի դավաճանություն»։ «Գեթստապոն» մշտապես հետևում էր քաղաքացիներին, իսկ մամուլը ամբողջովին կուսակցության վերահսկողության տակ էր։ Ռումինիայում Նիկոլաե Չաուշեսկուի օրոք ստեղծվել էր համատարած վերահսկման և ահաբեկվածության մթնոլորտ։ Սեկուրիտատեան ներթափանցել էր գրեթե յուրաքանչյուր ընտանիք՝ ստիպելով մարդկանց վախենալ ազատ կարծիքից։ Քաղաքացիներին հաճախ ձերբակալում էին «պետության դեմ քարոզչություն» կատարելու անվան տակ։

Ի դեպ՝ վերջին տասնամյակներին Թուրքիայում ուժեղացել են լրագրողների դեմ քրեական գործերը, սոցցանցերի վերահսկողությունը և քննադատական հայտարարությունների համար մարդկանց հետապնդումները։ Սա ևս օրինակ է, թե ինչպես է իշխանությունը փորձում զսպել ակտիվ հանրային խոսքը, ու թերևս վերջին օրինակն իր ուղղակի դրսևորումներն ունի մեր երկրում։

Այս օրինակները ցույց են տալիս մեկ ընդհանուր օրինաչափություն․ այն իշխանությունը, որը կորցնում է վստահությունն ու և դա անում է վախեցնելու միջոցով։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ