«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Արման Աբովյան. ԲՀԿ-ի ժամանակ հայրենիք չի հանձնվել, պատերազմ չի պարտվել Հայաստանը

Արման Աբովյան. ԲՀԿ-ի ժամանակ հայրենիք չի հանձնվել, պատերազմ չի պարտվել Հայաստանը
03.02.2021 | 23:07

«Սիրտներդ կպայթեր, չէ՞, որ չասեիք՝ ԲՀԿ-ի ժամանակ երկրից հեռացել են։ Ուրեմն, հիշեցնեմ ձեզ, ԲՀԿ-ի ժամանակ հայրենիք չի հանձնվել, պատերազմ չի պարտվել Հայաստանը, ոչ թե Հայաստանը, այլ դուք։ Եվ եթե դուք զուգահեռ Հայաստանում եք ապրում, որը ձեր գլխի մեջ եք ձևավորել, որտեղ ամեն ինչ նորմալ է ձեզ համար, ապա եկեք միասին գնանք օդանավակայան, մարդկանց հարցնենք՝ խի՞ են գնում։ Գնանք մարդկանց հարցնենք՝ ինչո՞ւ եք զանգվածային լքում Հայաստանը»,- ԱԺ նիստում պատգամավոր Հայկ Գևորգյանին պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։ Նա հավելեց․ «Այո, արտագաղթ է, և այո, մեղավորը դուք եք։ Ու չհամարձակվեք սրանից հետո ձեր մեղքերը մեր վզով փաթաթել։ Ամեն մարդ թող իր դարդով տապակվի»։


Արման Աբովյանը նշեց, որ իշխանությունը կամ չի ուզում ընդունել իրողությունը, որ ծայրից ծայր տապալել են և պետք է հեռանան։ «Կամ դուք ձեզ համար ինչ-որ օրակարգ եք ձևավորել։ Մի հատ հարց ունեմ՝ էդ որ խոսում եք տարածաշրջանից, գեթ մեկ անգամ որևէ մեկը դո՞ւրս է եկել, խոսե՞լ է Արցախի օկուպացված տարածքների մասին։ Խոսե՞լ եք, իսկ եթե խոսել եք, ինչո՞ւ եք հղում անում Շուռնուխին, թե՝ Ադրբեջանի տարածք է, ոչ թե օկուպացված Արցախի Հանրապետություն։ Դուրս եկեք ասեք։ Ըստ մեզ՝ օկուպացված է Արցախի հանրապետության 75 տոկոսը»,- ասաց Արման Աբովյանը։

Դիտվել է՝ 5349

Մեկնաբանություններ