«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Երկիրը հայտնվել է կադրային ու կառավարման կոլապսի մեջ

Երկիրը հայտնվել է կադրային ու կառավարման կոլապսի մեջ
03.04.2025 | 13:44



Կառավարության նիստում երկրի թիվ մեկ նիհիլիստը խոսում է երկրում տիրող նիհիլիզմի, ապատիայի ու կադրային ճգնաժամի մասին, շատ լավ հասկանալով, որ այդ ամենի գլխավոր մեղավորը հենց ինքն է։ Նրա պատճառով է, որ «գետնի վրա» ունենք այս իրավիճակը։

Մարդիկ պարզապես չեն ցանկանում աշխատել նման ապիկար ու ապազգային կառավարիչների հետ։ Երբ հայտարարում է, որ դպրոցի տնօրենների մրցույթին 100-ից ընդամենը 5 հոգի է համապատասխանում «մեր չափորոշիչներին», դա չի նշանակում, որ երկրում չկան բարձրակարգ մասնագետներ։ Դա նշանակում է, որ ոչ ոք չի ուզում համարվել այս ձախողված ռեժիմի կադր։

Իշխանության նիհիլիզմն արդեն դարձել է պետական համակարգի քայքայման պատճառ։ Երբ կառավարող ուժն ինքն է անտարբեր ու չի հավատում իր գործին, երկիրը հայտնվում է կադրային ու կառավարման կոլապսի մեջ։ Խնդիրը պրոֆեսիոնալների պակասը չէ, այլ այն, որ իշխանությունն ինքն է դարձել մերժված ու անընդունելի։ Ոչ թե մասնագետները չեն համապատասխանում «չափորոշիչներին», այլ այդ «չափորոշիչները» չեն բավարարում պրոֆեսիոնալ մասնագետներին, և նրանք պարզապես չեն ցանկանում աշխատել այդ «չափորոշիչներով»:

Ձախողված կառավարիչները չեն կարող լուծել այն խնդիրները, որոնք իրենք են ստեղծել։ Նրանք փորձել են ամբողջությամբ կենտրոնացնել կառավարումը, բայց դրա փոխարեն միայն խորացրել են ճգնաժամը՝ դառնալով դրա արմատական պատճառը։ Եվ հիմա, երբ իրենց ձախողումը այլևս անհնար է քողարկել, նրանք խոսում են ոչ միայն երկրի, այլև ողջ տարածաշրջանի համար «խաղաղություն բերելու» մասին։ Սակայն իրականությունն այն է, որ պատերազմում պարտվածները չեն կարող խաղաղություն բերել. դա ընդամենը բլեֆ է, ծխածածկույթ՝ իրենց քաղաքական գոյությունը արհեստականորեն երկարաձգելու համար։

Փաստ է մի բան՝ ստեղծված քաոսի թիվ մեկ մեղավորը հենց Նիկոլն է, և որքան էլ փորձի խուսափել պատասխանատվությունից, այս համակարգն իր վերջին փուլում է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 5574

Մեկնաբանություններ