Բոլոր բեմերից բարձրագոչ վանկարկվող պատասխանատվության մասին
Հիշեցում.
-Իմպիչմենթով ցրվեց 2022-ի սեպտեմբերի 13-ի ինքնաբուխ զանգվածային բողոքի ալիքը, երբ դրածո վարչապետը ԱԺ ամբիոնից ասաց, որ ստորագրելու է մի փաստաթուղթ, որի համար շատերն իրեն դավաճան կորակեն. իմպիչմենթ խոստացողներն էին՝ Կարին Տոնոյան, Հայկ Մամիջանյան, Վազգեն Մանուկյան:
-Իմպիչմենթը առաջ քաշվեց 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի հայաթափման ցույցերին՝ Կոմիտեի բեմից:
-Իմպիչմենթով ցրվեց Սրբազան շարժումը, երբ այն կրկին առաջ քաշվեց մայիսի 9-ին, հիմք հանդիսացավ Սրբազանի և խորհրդարանական ընդդիմության կապի մասին խոսակցությունների և զրոյացրեց լայն հանրության վստահությունը Սրբազանի հանդեպ, երբ պարզ դարձավ, որ կրկին չի իրագործվելու:
Եվ ուրեմն՝ ինչու՞ ոչ մի լրատվական այս կեղծ օրակարգով ժողովրդին տուն ուղարկողներից պատասխան չի պահանջում:
Էլիզա Առաքելյան