«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Առավելագույն ազդեցիկության հասնելու բնական ձգտումն է կառավարում ներկա իրադարձությունների ընթացքն աշխարհում

Առավելագույն ազդեցիկության հասնելու բնական ձգտումն է կառավարում ներկա իրադարձությունների ընթացքն աշխարհում
31.03.2025 | 09:42

Աշխարհը խորապես վերլուծելու ու հասկանալու կարիք ունի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ կատարված և դեռևս ընթացքի մեջ գտնվող կտրուկ և անսպասելի փոփոխությունը նախագահ Թրամփի իշխանության գալուց հետո։

Նման մասշտաբային և ռադիկալ բնույթի փոփոխությունը մարդկանց փոքր խմբի գործունեության արդյունք լինել չի կարող, այլ միմիայն հասարակական լրջագույն պահանջարկի արդյունք։

Իսկ հասարակության լրջագույն պահանջարկը միանգամից ու պատահական ձևով առաջանալ չի կարող, այն տևական կուտակման արդյունք է։

Ցանկացած երկու և ավելի թվով հակամարտ ուժեր, որոնք գտնվում են մրցակցային ռեժիմում, ժամանակի մեջ միմյանց հետ կարող են գտնվել ստացիոնար կամ ոչ ստացիոնար դինամիկ ռեժիմներում։

Սիստեմների մասին գիտությունը և ոչ գծային դինամիկան ասում են, որ ուժերի միջև հարաբերությունների ստացիոնարությունը ենթադրում է նրանց կողմից մեկը մյուսի վրա ուժային գերակշռություն ստանալու պարբերական ռեժիմ, լինի այն ստատիկ, թե դինամիկ։

Ոչ ստացիոնար հարաբերությունների դեպքում պարբերական կամ պերիոդիկ ռեժիմի փոխարեն ունենում ենք ապերիոդիկ ռեժիմ, որի ժամանակ կողմերից մեկը կամ մի քանիսը, չդիմանալով մրցակցությանը, անկում են ապրում, ինչպես այն, ինչ տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի հետ։

Ապերիոդիկ ռեժիմի արտահայտություն կարող է լինել նաև այն դեպքում, երբ հակամարտության որևէ կողմ, ի հաշիվ նոր իրավիճակի, տեխնոլոգիայի կամ նոր զինատեսակի, իր աճող հզորությամբ կտրուկ տարբերվի մրցակիցներից։

Դառնալով վերը նշված հասարակական պահանջարկի կուտակումին՝ պետք է ասել, որ այն ունեցել է մի շարք շատ լուրջ պատճառներ, սկսած արդյունաբերության և աշխատատեղերի դուրս հանումը ԱՄՆ-ից դեպի էժան աշխատուժով երկրներ, Չինաստանի ունիվերսալ ազդեցիկության աճը, Ռուսաստանի գերհզոր ռազմական ուժ դառնալը, ՆԱՏՕ-ի դեպի արևելք տեղաշարժը, Ռուսաստանի ռեսուրսային հզորությունը և այլն։

Հակամարտ կողմերի միջև ուժային հարաբերությունների ապերիոդիկ ռեժիմի տիպական արտահայտություններից էր նաև աշխարհի միաբևեռ վիճակը, որը, հանգամանքների, բերումով գնում է դեպի բազմաբևեռություն և ուժային հարաբերությունների մի նոր հարաբերական ստացիոնար վիճակ։

Այդ նոր վիճակում էլ հակամարտ կողմերի միջև հարաբերությունները կկարգավորվեն նույն հավերժական օրենքներով, ինչով մարդկային հասարակությունը կառավարվել է իր սկզբնավորման օրերից, այն է՝ նոր պայմաններում ամեն մեկը կձգտի առավելագույն ազդեցիկության։

Իր կառուցման ընթացքի մեջ գտնվող բազմաբևեռ աշխարհում բոլորի կողմից առավելագույն ազդեցիկության հասնելու բնական ձգտումն է, որը կառավարում է ներկա իրադարձությունների ընթացքը, այդ թվում նաև ԱՄՆ-ի ներքին ու արտաքին քաղաքականությունները։

Իսկ ներկայի հակամարտությունները և դեպի հարաբերական ստացիոնարության տանող բանակցությունները, վերջին հաշվով, ցույց կտան հակամարտ կողմերից ամեն մեկի շատ թե քիչ օբյեկտիվ տեղը արևի տակ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2101

Մեկնաբանություններ