Հիշեցի ասածն ու մտքովս, չգիտես ինչու, անցավ:
Ասում է` մեզ զենք չեն վաճառում Արարատը գերբի վրա ունենալու պատճառով:
Իսկ մտածե՞լ եք, որ կարող է ճիշտ է ասում: Ուղղակի պետք է ճշտել` ո՞ր երկիրն է դա:
Մտածե՞լ եք, որ սրանք, հնարավոր է, ուզում են Թուրքիայից զենք առնել:
Իսկ ինչու՞ չէ որ: Ասել են, որ դեմ չեն Ադրբեջանից գազ բերելուն:
Իսկ ինչու՞ չեն ցանկանա Թուրքիայից զենք առնել, եթե մտքներին կա Ռուսաստանի դեմ կռիվ տալը: Բա էլ որտեղի՞ց պիտի բերեն, եթե ոչ՝ Թուրքիայից:
Հազար անգամ Ռուսաստանից զգուշացնում են` Ուկրաինայի ճամփան եք բռնել, հետ եկեք:
Դա հենց նշանակում է՝ ուղիղ հակամարտություն, ինչից հրաժարվեցին վրացիները, ու էդ ջառմեն, ոնց-որ, մնացել է մեզ վրա:
Ասածների մեջ դա եմ տեսնում:
Միհրան Միրզոյան