ՈՒկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման Մոսկվայում ծայրահեղ մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այդ զենքն առանձնահատուկ է, կարող է լինել ոչ միջուկային, կարող է լինել միջուկային տարբերակով։ Զենքի հեռահարությունը բարձր է, լուրջ»,- ասել է Պեսկովը։               
 

Շարունակում են խաբել ժողովրդին, որն իր հերթին անընդհատ ուզում է խաբվել

Շարունակում են խաբել ժողովրդին, որն իր հերթին անընդհատ ուզում է խաբվել
02.11.2024 | 06:55

Նիկոլը մնալու է մինչև 2026թ. ընտրություններ, իրականում բոլորը զբաղված են իրենց նախընտրական քարոզարշավով ու «բուկլետներով»:

«Եվրաքվեն» զավենիչների, խզմալյանների բուկլետն է, «խաղաղության պայմանագիրը»՝ նիկոլի, «սրբազանը»՝ նախկինների:

Հայաստանում չի ձևավորվում իրական ազատագրական պայքար, որովհետև ժողովուրդը ևս չի ուզում դա, պատրաստ էլ չի դրան:

Այս ամենից զատ, իբրև այլընտրանքի կեղծ տարբերակներ ևս ձևավորվում են, հիմնականում՝ նիկոլի խաշի սեղանի մասնակիցներից, որոնց պարբերաբար լրատվամիջոցները раскрутка են անում, այսպես ասած, «նեղ» օրվա համար, (արեգ քոչինյաններ, գուրգեն սիմոնյաններ, կարեն սարգսյաններ և այլն):

Գրեթե այս բոլորը գիտակցում են, որ ՀՀ-ին մնացել է շատ կարճ գոյության ժամանակ, սակայն դա չի խանգարում խաբել ժողովրդին, որն իր հերթին անընդհատ ուզում է խաբվել: Փորձելու են իշխանության հասնել, օգտագործել մահամերձ երկրի և իրենց իշխանական հնարավորությունները, ունեցվածք կուտակել, որպեսզի հայաստանյան կորստից հետո նյութականապես «ապահով» ապրեն արտասահմաններում:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 8154

Մեկնաբանություններ