ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

ՈՒկրաինական շարունակվող պատերազմի հրամայականներն ու Դուշանբեի «հաշտեցումը»

ՈՒկրաինական շարունակվող պատերազմի հրամայականներն ու Դուշանբեի «հաշտեցումը»
11.10.2025 | 15:17

ԱՊՀ պետությունների ղեկավարների Դուշանբեի հանդիպումը ևս, ինչպես ՇՀԿ Չինաստանում գումարված գագաթնաժողովը, ունեցավ իր միջազգային ուղերձները: Շանհայյան ուղերձների մասին արդեն գրառումով կիսվել եմ: Եվ այսպես, ի՞նչ ցույց տվեց Դուշանբեն, որ պետք է հաշվի առնել արտաքին քաղաքական քայլերի ժամանակ:

Մեզ համա, թերևս, ամենակարևորը Պուտին-Ալիև հանդիպում-հաշտեցումն էր: Մոտ մեկ տարի ձգված ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը սկսում է վայրէջք ապրել: Պատճառներն իհարկե բավականին շատ են, բայց առաջնայինը, որ ստիպեց Կրեմլին հաշտության եզրեր գտնել, դա ուկրաինական շարունակվող պատերազմի հրամայականներն են. ամեն գնով խուսափել հակառուսական երկրորդ ճակատի բացումից, շրջանցել պատժամիջոցները նաև ադրբեջանա-թուրքական տանդեմի միջոցով և ապահովել ռուս-իրանական ռազմավարական համագործակցության կոմունիկացիաները Ադրբեջանով: Հաշտեցումը նշանակում է նաև, որ Ալիևը բավականին անկախ և ինքնուրույն դերակատար է տարածաշրջանային քաղաքական գործընթացներում: Հաշտեցումը պահանջված էր Ռուսասատանի համար, որովհետև Ադրբեջանին աջակցում և համակրում են ոչ միայն Թուրքիան, այլև ԱՊՀ անդամ չորս թյուրքական պետություններ: ՌԴ-Ադրբեջան լարվածությունը զգալիորեն ակտիվացրել էր նաև արևմտյան և հատկապես բրիտանական կառույցներին, որոնք շատ ինտենսիվ աշխատում են Ալիևին հակառուսական ճամբար տանելու ուղղությամբ: Եվ վերջապես, հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում կրկին մոդերատորության ստանձնման Կրեմլի ձգտումն է, հատկապես Վաշինգտոնում Թրամփի հովանավորությամբ փաստաթղթերի ստորագրումից հետո: Հիշենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի պահպանման խնդիր կա: ՀՀ վարչապետի մասնակցությունն էլ կրկին անգամ արձանագրեց այն իրողությունը, որ քաղաքական և տնտեսական-էներգետիկ շահերը դեռ երկար ժամանակ եվրաինտեգրումը պահելու են թղթային, ոչ իրատեսական հարթության վրա, երբ անունը կա, բայց ամանում չկա:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 13350

Մեկնաբանություններ