«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Քո ընտրությունը մեզանից յուրաքանչյուրի ճակատագրի հարցն է

Քո ընտրությունը  մեզանից յուրաքանչյուրի ճակատագրի հարցն է
28.03.2025 | 23:43

Գյումրի համայնքում կայանալիք ընտրությունների լռության օրվա նախաշեմին պետք է ազդարարել, որ տեղական մակարդակով ընտրությունները հազվադեպ են ունենում բացառապես տեղական նշանակություն, իսկ այս ընտրությունների պարագայում յուրաքանչյուր քվե, աներկբայորեն, ճակատագրական է՝ ողջ երկրի և նրա ժողովրդի համար:

Շուրջ չորս տարի առաջ՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, վերլուծական կերպով ներկայացրել էի, թե ինչու է ընտրություններին մասնակցելը շատ կարևոր յուրաքանչյուր պատասխանատու քաղաքացու համար, ինչպես նաև՝ ինչու չպետք է թույլ տալ, որ հաղթի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Այսօր՝ տարիներ անց, պետք է դառնությամբ խոստովանել, որ ոչինչ չի փոխվել, պահանջն ու սպասելիքները նույնն են, սակայն իրավիճակի տարբերությունը կայանում է նրանում, որ վերլուծական թեզերի տեսքով նրբանկատ ու կառուցողական քննարկումներ ծավալելու ցանկությունը իսպառ բացակայում է, քանի որ այնքան մեծ ու խորն է անջրպետը բառերի և իրականության նկարագիրն արտահայտելու կարողության միջև:

Սիրելի՜ հայրենակից, Գյումրի համայնքում կայանալիք ընտրությունները միայն ավագանու և ապագա քաղաքապետի անձի ընտրության մասին չեն։ Սա ճշմարտության պահն է, որում որոշվում է ոչ միայն քո քաղաքի, այլև ամբողջ երկրի ճակատագիրը։ Այս ընտրությունները շատ ավելին են դարձել՝ էքզիստենցիալ պայքար առաջընթացի և լճացման, գոյատևման և վերջնական դեգրադացիայի միջև: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կենտրոնանալով միայն իշխանության պահպանման ու վերարտադրության վրա, առաջարկում է ոչ թե զարգացման ուղի, այլ քաղաքական, սոցիալական, և, առհասարակ՝ ֆիզիկական չգոյություն տանող ուղի։ Այս ընտրություններում նրա հաջողությունը կվկայի հասարակության հետագա հեռանկարից զրկվելու, անտարբերության և ցինիզմի մթնոլորտում վերջինիս հանդարտ ու դանդաղ անկման մասին։ Այս ընտրությունները հույսի և լքվածության, գործողության և պասիվ հանձնվելու միջև ընտրություն է:

Սիրելի՜ հայրենակից, կարևոր է գիտակցել, որ քո քվեն պարզապես քվեատուփ նետված քվեաթերթիկ չէ։ Դա դիմադրության ակտ է մի համակարգի դեմ, որը ձախողում է քո ու մեր բոլորի ակնկալիքները, անտեսում է մեր բոլորի իղձերը և ապրում մեր լռության շնորհիվ:

Սիրելի՜ հայրենակից, խնդրում եմ գնա՛ քո ընտրատեղամաս և քվեարի՛ր։ Քվեարկիր այն ընդդիմադիր ուժին, որին արժանի ես համարում քո վստահությանը։ Անտարբերության ժամը չէ, նույնիսկ ժամանակ չկա մտածելու, թե արդյոք քո ձայնը ինչ-որ բան որոշելու է, թե՝ ոչ։ Ընտրությունդ այժմ միայն քո քաղաքացիական դիրքորոշման արտահայտությունը չէ, այլ՝ մեզանից յուրաքանչյուրի ճակատագրի հարցն է։ Եթե ակադեմիական աշխարհում ընտրությունները ներկայացվում են որպես քաղաքացիական պարտք, ապա, սիրելի՜ հայրենակից, այս անգամ այս ընտրությունները քո վերջին պարտքն է հենց քաղաքացիություն հասկացության հանդեպ։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 5870

Մեկնաբանություններ