«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Դեմոկրատ ու առաջադեմ հորջորջված եվրոպացիներն անգամ չեն կարողանում իրենց շահերը հետապնդող առաջնորդներ ունենալ

Դեմոկրատ ու առաջադեմ հորջորջված եվրոպացիներն անգամ չեն կարողանում իրենց շահերը հետապնդող առաջնորդներ ունենալ
09.03.2025 | 14:29

Հասարակության բարձր քաղաքակրթական մակարդակի վկան նրա ստեղծած հզոր ինտելեկտուալ միջավայրն է:

Այն մի թռիչքուղի է, որը հնարավորություն է տալիս բոլոր թռչել կարողացողներին հնարավորինս լայն պարզել թևերն ու հասնել իրենց ստեղծագործական պոտենցիալի իրականացմանը:

Նման հասարակությունների հիմնական արժանիքներից մեկն այն է, որ նրանք կարողանում են իրարից տարբերել թռչել կարողացողներին ու չկարողացողներին և կառուցել ռացիոնալ քաղաքականություն նրանց նկատմամբ:

Այն հասարակություններն էլ, որոնք չեն կարողանում նման միջավայր-թռիչքուղիներ ստեղծել, բնականաբար, նրա զավակներից ոչ մեկը չի էլ կարող թռչել սկզբունքորեն և նաև այն պատճառով, որ պոտենցիալ թռչել կարողացողների հարցերը լուծվում են ժամանակին ու էֆեկտիվորեն:

Չէ՞ որ թռչելու պոտենցիալ կարողություններով ամեն մեկը, մանրախնդիր, չնչին ու ստամոքսակենտրոն նպատակներ հետապնդող կառավարողների կարծիքով, իրենց առաջին ու վտանգավոր թշնամին է:

Մերի նման ավտորիտար մտածելակերպի պայմաններում երկրի զարգացման առաջին ու հիմնական արգելակը համապատասխան միջավայր ստեղծել չկարողացող վայ ղեկավարներն են, իսկ ժողովրդին դրա մեջ մեղադրելը անիմաստ է, քանի որ նրա ձեռքում որևէ լծակ չկա:

Այն մեղադրանքը ժողովրդի հասցեին, թե նա է ընտրում ապիկար ղեկավարներին, պարզապես թյուրիմացություն է:

Դեմոկրատ ու առաջադեմ հորջորջված եվրոպացիներն անգամ չեն կարողանում իրենց շահերը հետապնդող առաջնորդներ ունենալ՝ նայեք Մակրոնին, Շոլցին ու Սթարմերին:

Սուտ է նաև այն պնդումը, որ, այսպես կոչեցյալ, դեմոկրատիան բարիքներ ստեղծելու և լավ ապրելու միակ աղբյուրն է, այն պարզ պատճառով, որ դեմոկրատիան ինքը ուժի ածանցյալ է, ոչ թե հակառակը:

Բացի դրանից, կարելի է նաև հիշել, թե խորհրդային, այսպես կոչված, ոչ դեմոկրատիայի պայմաններում ինչպես էր բոլոր ոլորտներում թևերը պարզել մեր ժողովուրդը:

Վատ չէր լինի նաև հաշվի նստել նույն կոմունիստական իշխանությունների հաջողությունների հետ Չինաստանում և Վիետնամում:

Լայնախոհ պետք է լինել, մեծ մրցավազքում չնչինները տեղ ունենալ չեն կարող:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2853

Մեկնաբանություններ