Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

Կողմնորոշվեք՝ բռնու՞մ եք, թե՞ բաց թողնում

Կողմնորոշվեք՝ բռնու՞մ եք, թե՞ բաց թողնում
22.01.2019 | 19:31

Հայաստանի արդարադատության համակարգը իշխանափոխությունից հետո մեկ գործառույթ է ամենից լավ իրականացնում, մարդկանց կալանավորել, հետո պարզել, որ դա այնքան էլ հիմնավորված չէ կամ գործը լավ չեն կազմել, որոշ ժամանակ անց բաց թողնել, հետո նորից կալանավորել։ Փչացած խաղալիք է հիշեցնում այս ամենը։ Երբ այսօր պարզ դարձավ, որ Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորել են, մարդկանց հեգնանքն այնքան հեռու գնաց, որ հայտարարեցին, թե նրան բաց թողեցին, որ Նոր տարին տանը դիմավորի։


Հիմա մեծ հարց է առաջանում՝ դատարանը տուրք տվեց բողոքող քաղաքացիների պահանջների՞ն, որոնք ցույցեր էին անում Գրիգորյանի ազատ արձակման դեմ, թե իսկապես իրավական ընթացակարգերը, օրենսդրական նորմերն էին հանգեցրել այդ որոշմանը։ Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբաները հայտարարում են, թե դատարանի վրա ճնշման հետևանք է այս որոշումը։ Սա խոսում է այն մասին, որ արդարադատությունը Հայաստանում փողոցով է առաջնորդվում։ ՈՒրեմն ինչի է պետք արդարադատության գերատեսչությունն ընդհանրապես, պետք է այդ նախարարությունն էլ «փակեն» կամ ձուլեն այլ կառույցի հետ։


Ասվածն ամենևին չի ենթադրում, որ կասկածի տակ է դրվում Մանվել Գրիգորյանի մեղավոր կամ անմեղ լինելը, պարզապես դատարանի որոշումները ստիպում են կասկածել նրանց կայացած որոշումների հիմքերի արդարացիությունը։ Ինչպես պատահեց, որ մեկ ամիս առաջ Գրիգորյանը պետք է ազատ արձակվեր, իսկ մեկ ամիս հետո նրա կալանավորումն անհրաժեշտություն է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ