ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հայաստանը ռեկորդակիր է ծխելու տեսանկյունից

Հայաստանը ռեկորդակիր է ծխելու տեսանկյունից
17.09.2013 | 16:48

«Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը ապացուցել է, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մեծահասակների վաղաժամ հիվանդության և մահացության մինչև 70 տոկոսը կապված է դեռահասների, այսինքն` դպրոցահասակ 10-11 տարեկան երեխաների շրջանում ձևավորված սովորությունների և առողջ ապրելակերպի հետ: Այն, ինչ ձևավորվում է դեռահասների տարիքում, ունենում է որոշիչ նշանակություն ամբողջ կյանքի համար: Դեռահասությունը այն շրջանն է, երբ մարդ մոդելավորում է իր կյանքը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց «Արաբկիր» բժշկական կենտրոնի դեռահասների խնդիրներով զբաղվող, գիտությունների թեկնածու, դոցենտ ՍԵՐԳԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Բժշկի փոխանցմամբ, ամբողջ աշխարհում տարածված են դեռահասային տարիքի ֆիզիկական և հոգեկան խնդիրներ, մինչդեռ շատ հաճախ գանգատներ լինում են նաև քրոնիկ բնույթի: Հոգեկան խնդիրներից են դեպրեսիան, միայնակության զգացումը, ինչը երբեմն հանգեցնում է առավել խոր շեղումների: «Երեխաները ունեն ծնողների հետ շփման խնդիրներ, երբ երեխան դժվարանում է կիսվել ծնողի հետ, նրա մոտ առաջ են գալիս հոգեբանական խնդիրներ»,- պարզաբանեց բժիշկը:
Առաջնային են նաև ֆիզիկական խնդիրները, որոնք առաջանում են նստակյաց կյանքից, երեխաների պարագայում` հեռուստատեսության կամ համակարգչի առջև երկար նստելուց: «Դեռահասների ֆիզիկական առողջության տեսանկյունից մենք լավ ցուցանիշներ չունենք, մեզանից ավելի վատ վիճակում միայն Թուրքիան է»,- ասաց բանախոսը` նշելով, որ դպրոցահասակ դեռահասներն ամեն օր են առնչվում խնդիրների` թե հոգեբանական, թե՛ ֆիզիկական: Նրանց հոգեբանության վրա բացասաբար է ազդում նաև ամեն քայլափոխի հանդիպող ծխախոտի գովազդը, և «Եթե մեծահասակները կարողանում են վերահսկել իրենց ներքին ցանկությունը, ապա դեռահասներին դա դժվար է հաջողվում: Այդ տեսանկյունից (ծխելու) մեր երկիրը ռեկորդակիր է: Մենք առաջատար երկրներից ենք վատ սովորությունների հարցում»,- ասաց բանախոսը` հավելելով, որ Հայաստանն ունի մեկ լավ ցուցանիշ, այն, որ դեռահասների մոտ թմրանյութերի գործածումը, այլ երկրների համեմատ, շատ ցածր տոկոս է կազմում:
Ս. Սարգսյանի տեղեկացմամբ, «Արաբկիր» բժշկական կենտրոնը երկու անգամ իրականացրել է երեխաների առողջական հետազոտություն, որում ներառվել է ավելի քան 2000 երեխա` Հայաստանի տարբեր մարզերից:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ