Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հանրային հաշտեցումը աչքիդ առաջ իրականություն է դառնում

Հանրային հաշտեցումը աչքիդ առաջ իրականություն է դառնում
06.05.2024 | 11:34

Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան՝ ճշմարտության հետևից։ Խոսքը միայն Սրբազան երթի դուրս եկածների մասին չէ, այլ՝ բնակչության մեծ մասի, որն իր հույսը արդեն ուրիշ մարդու և ուրիշ պրոցեսի հետ է կապում։

Հանրային հաշտեցումը աչքիդ առաջ իրականություն է դառնում։ Տավուշցիների մոտ 70 տոկոսը ձայն էր տվել Նիկոլին, իսկ հայտնի գյուղերում՝ ավելի մեծ տոկոս։ Սա նշանակում է, որ հիմա Նիկոլն իր ընտրազանգվածի դեմ է կանգնած։

Սա նշանակում է նաև, որ անկախ նրանից՝ ով ում է ձայն տվել կամ չի տվել, բոլորն այսօր իրենց զգում են անպաշտպան ու խաբված։ Հետևաբար, բոլորը կարող են իրար կողքի լինել և միասին պահանջել խաղաղություն ու ճշմարտություն։

Սա ընտրազանգվածների հակամարտություն չէ, ընտրություն չէ, կուսակցական պրոցես չէ։ Եվ ողջ հմայքն ու ներուժը դրա մեջ է։ Եվ հենց սա է զրկելու այս իշխանությանն իր ուժից, որն է սուտը, նենգությունը, մաղձը, խաբելը։

Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն՝ երկրի սահմաններին։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3574

Մեկնաբանություններ