Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Եթե դու Սարյանով ես մեծացել, դու տարբերվում ես ուրիշներից

Եթե դու Սարյանով ես մեծացել, դու տարբերվում ես ուրիշներից
28.02.2025 | 13:05

Փետրվարի 28-ը Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

Եթե փոքր ժամանակ տեսել ես Սարյանի նուռը, դու երբեք նուռը նենց չես ուտի, ինչպես ուրիշները, ոչ էլ դեղձն ու սալորը, որովհետև դրանք քո մանկության կախարդական հեքիաթի հերոսներն են, Սարյանի անձնավորած կերպարները՝ շնչող, կենդանի, էնքան ախորժալի, որ նայելիս բերանիդ ջուրը գնում ա։ Երբ ուտես, դու կվայելես նրանց գույնը, համը, հոտը, կզրուցես հետները, կլցվես, կհարստանաս, կգեղեցկանաս նրանցով։

Եթե դու Սարյանով ես մեծացել, դու տարբերվում ես ուրիշներից, որովհետև Սարյանը քեզ մի զույգ աչք ա տվել, հազվագյուտ, շատ հազվագյուտ տեսողություն ա տվել, որ բացահայտում ա աշխարհի գույները։ Մենք երջանիկ ենք, որ Սարյան ունենք՝ էնքան մոտ, էնքան հարազատ, որ կարծես արդեն մեր արյան մեջ մտած լինի։

Էսօր՝ ձմռան վերջին օրը, մեր մեծ նկարչի՝ Մարտիրոս Սարյանի տարեդարձն ա։ Հենց նրանով էլ սկսվում ա գարունը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6902

Մեկնաբանություններ