ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Իշխանազրկման բանալին դավաճանությունը հանրայնացնելը չէ

Իշխանազրկման բանալին դավաճանությունը հանրայնացնելը չէ
04.12.2024 | 10:44

Որ օրը քաղաքական, հանրային, վերլուծական, լրագրողական, մասնագիտական, սոցիալական հարթակների ակտիվ շրջանակները և հակաիշխանական բոլոր ակտորները իրենց էներգիան և մղումները միայն Փաշինյանի խոսքերի, մտքերի, ստերի հերքման, մեկնաբանման, ավտոմատ դրանց տարածման և հանրայնացման էներգիայի ու կատարողականի փոխարեն ավելի կենտրոնացնեն իրենց ՕԳԳ-ն և կատարողականը գետնի վրա այս իշխանության գոյության ընդհատման կառուցակարգի ստեղծման և դրա արդյունավետ գործարկման վրա, այդ օրը Փաշինյանը կավարտվի:

Իշխանազրկման բանալին վաղուց նրա սխալը, սուտը, աբսուրդն ու դավաճանությունը բռնելու և հանրայնացնելու մեջ չէ: Շատ հաճախ նա դա անում է վերը նշվածների ռեակցիան և կանխատեսելիությունը հաշվարկելով: Բաց չի թողնում որևէ հնարավոր հարթակ խայծերը նետելու և ընդդիմադիր էներգիայի սպառումը իրեն ձեռնտու ուղղությամբ պարպելու համար:

Իշխանազրկման բանալին եղած նախնական ռեսուրսի՝ որքան էլ դա լինի քիչ, բավարար, թե շատ (մարդկային, հոգևոր, քաղաքական) ճիշտ, խտացված, գերակայության շուրջ անբեկանելիորեն իրար միացրած և գերկազմակերպված օգտագործելու մեջ է:

P.S. Ի դեպ, շարունակում եմ պնդել, որ Փաշինյանը իր կառավարման համակարգի, գաղափարախոսական համակարգի, նարատիվների խորացման ու տարածման, սեփական քաղաքական թիմի և բյուրոկրատական համակարգի ՕԳԳ-ի կիրառման խորը ճգնաժամի մեջ է, իսկ իր ընտրազանգվածի հետ շփման, հարաբերման և նույնականացման խողովակները անհույս խցանված են:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5310

Մեկնաբանություններ