ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Դասական դավաճանի մտածելակերպ ու միևնույն ժամանակ պատմություն չիմացող տգետ

Դասական դավաճանի մտածելակերպ ու միևնույն ժամանակ պատմություն չիմացող տգետ
23.03.2025 | 07:31

Հետաքրքիր է, ինչ-որ մի հրեայի մտքից կանցնի՞ հենց հրեաներին մեղադրի Երկրորդ աշխարհամարտի տարիներին Գերմանիայում և գերմանացիների կողմից օկուպացված այլ երկրներում Հիտլերի կողմից կազմակերպած հոլոքոստի համար ու ասի, որ դե, օրինակ, Գերմանիահում էին ապրում, գաղթ կազմակերպեցին:

Համոզված եմ, եթե այդպիսի հրեա գտնվի, ապա նրանց Իսրայելը պետական մակարդակով կոչնչացնի:

Իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնում վեր ընկած թերուսը Ցեղասպանության պահով ուղղակի կրկնում է Էրդողանի և նրանից առաջ Թուրքիան կառավարածների կարծիքը` թե բա ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, այլ գաղթ է եղել ու ընդհանրապես` հայերն են մեղավոր այդ ամենի համար, որ զոհվեցին:

Դե Նիկոլն իբր չգիտի, որ հայերի ցեղասպանության կազմակերպչական աշխատանքներն արդեն սկսվել էին դեռ 1911 թ-ին Սալոնիկում տեղի ունեցած երիտթուրքերի ժողովի ժամանակ ու նրանք սպասում էին հարմար պահի, որ վերջացնեն Աբդուլ Համիդ Բ-ի դեռ 19-րդ դարի 90-ականներին սկսածը:

Նիկո'լ, հայերը շատ խելոք էին, բայց թուրքերը մորթեցին նրանց:

Նույնն էլ հիմա է լինելու քո պատճառով. որքան ուզում ես քծնի ու աղերսի թուրքերից խաղաղություն, նրանք ոնչացնելու են մեզ, քանի որ մենք խանգարում ենք նրանց պանթուրանական և պանօսմանական ծրագրերին, որի դարպասները քո կողմից թուրքերին նվիրած Արցախն էր և քո պտճառով վտանգված Սյունիքը:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1580

Մեկնաբանություններ

menu-right-ch-->