Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փախեք

Տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փախեք
30.03.2025 | 06:39

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հավերժացած հերոսների շարքին դասվեց նաև 19-ամյա ՎԱHԵ ԵՂԻԿՅԱՆԸ՝ իր կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը և կիսատ թողնելով նպատակներն ու երազանքները։ Հաղթանակի օրն էր ծնվել, հանուն հաղթանակի էլ անմահացավ։

Վահեն Երևանից էր, սովորում էր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժնում, դեռ այնքա՜ն նպատակներ ուներ, որ անկատար մնացին․

Թագավոր Տղերքը ՖԲ էջից

Դիտվել է՝ 6747

Մեկնաբանություններ