«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Նիկոլը մնում է Նիկոլ՝ իր չկայացած էությամբ ու դրա արդյունք հանդիսացող քինախնդրությամբ

Նիկոլը մնում է Նիկոլ՝ իր չկայացած էությամբ ու դրա արդյունք հանդիսացող քինախնդրությամբ
03.04.2025 | 06:33

Աչքովս ընկավ այսօր Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարված մի լուսանկար, որում Նիկոլ Փաշինյանի նման մեկն անթաքույց արհամարհանքով է բարևում վաստակաշատ մանկաբույժ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նման մարդուն։ Ակամա հիշեցի 2018 թվականի ապրիլին, Նիկոլի ձերբակալման օրերին տեղի ունեցած մի պատմություն, երբ նրան բերել էին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ։

Ինձ զանգահարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ասաց, որ ԱԺ նախագահ Բաբլոյանը տեսակցել է Նիկոլին և անհանգստացած է նրա առողջական վիճակով, քանի որ ջերմություն ունի ու հազ, ապա ինձ փոխանցեց Բաբլոյանի խնդրանքը, որպեսզի Նիկոլին անպայման ռենտգեն հետազոտության ուղարկենք կամ տեղում կազմակերպենք։

Մի փոքր զարմացա, բայց որպես Երևան քաղաքի դատախազ՝ ՀՀ գլխավոր դատախազին բնականաբար խոստացա, որ կկազմակերպենք։ Քանի որ ՁՊՎ-ն հսկող դատախազն այդ պահին բացակայում էր, ինձ մոտ հրավիրեցի Երևան քաղաքի դատախազության մեկ այլ դատախազի (անունը չեմ տալիս, որպեսզի չթիրախավորվի) և բացատրեցի ԱԺ նախագահի խնդրանքը, ապա առաջարկեցի գնալ ՁՊՎ, տեղում հասկանալ անհրաժեշտությունը։

Այս շատ կարգին տղան ինձանից շատ ավելի զարմացած նայեց ինձ ու ծիծաղելով ասաց.

«Հարց չկա կգնամ, բայց վստահ եղեք, որ Նիկոլն իշխանության հոտա առել, նա նույնիսկ ռակից ինքնուրույն կբուժվի էս պահին, ուր մնաց ինչ-որ թոքաբորբից մեռնի»։ Ապա, վերադառնալուց հետո դարձյալ եկավ ինձ մոտ ու ավելացրեց. «Բա ասում էի չէ՞, Նիկոլը հրաժարվեց բուժզննությունից, ասաց ամեն ինչ նորմալա, ինքը վստահա, որ թոքաբորբ չունի, ասեց Բաբլոյանին փոխանցեք, որ ամեն ինչ նորմալ է, մենակ կաթ ուզեց խմելու համար»։

Ասածս այն է, որ Նիկոլին բոլոր համակրողները, աջակցողները, նրա նկատմամբ մտահոգ մարդիկ, ի վերջո, ցավագին կերպով հասկանալու են, որ Նիկոլը մնում է Նիկոլ՝ իր չկայացած էությամբ ու դրա արդյունք հանդիսացող քինախնդրությամբ, փոքրոգությամբ ու մարդատյացությամբ։

Րաֆֆի ԱՍԼԱՆՅԱՆ

Գագիկ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2450

Մեկնաբանություններ