Եգիպտական բանակից մինչև ադրբեջանական՝ 11 500 զինվորական է մայիսի 9-ին անցել Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ որպես Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած ազգային գվարդիաների հետնորդներ ու այդ հաղթանակի կրողներ։
Տարածքով ու ազգաբնակչությամբ փոքր Հայաստանը ամենամեծ մասնակցությունն է ունեցել Մեծ հայրենականին.
600 000 զինվոր է տվել, 300 000-ը չի վերադարձել։
5 մարշալ ենք տվել պատերազմին, որոնցից 4-ը՝ արցախցի։
67 000 հայ արժանացել է շքանշանների,
170-ը` Խորհրդային Միության Հերոսի կոչման։
89-րդ «Թամանյան» դիվիզիան մտել է Բեռլին, մասնակցել ճակատամարտին, հաղթել ու հաղթական Քոչարի պարել։
Մեծ հաղթանակն իր արյամբ ամենաշատը հայ ժողովուրդն է կերտել, ու հիմա այդ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը Կարմիր հրապարակում Հայաստանը չկա, հայոց բանակի զինվորները չկան, չեն մասնակցում, բայց մասնակցում է մի... գավրոշ։
Նա է ներկայացնում Հայաստանն էլ, Հայոց բանակն էլ։
Մենք հաղթել ենք արաբներին, մոնղոլ-թաթարներին, սելջուկ-թուրքերին, վաչկատուն ցեղերին, թուրքերին, ադրբեջանցիներին, այո՛, հաղթել ենք, եթե հաղթած չլինեինք, գիշատիչ-հարևաններով շրջապատված լինելով հանդերձ՝ Հայկական 2 պետություն չէինք ունենա, 21-րդ դար չէինք հասնի։
Բայց այսօր պարտվում ենք մի գավրոշի։
Գլուխներս կախ, նսեմացած, ստորացված, ամոթահար, խայտառակված՝ պարտվել ենք մի անհայտ ծագման գավրոշի, որին, վստահ եմ, հաթաթա է տվել նրա օկուպանտ տերը՝ տես հա՜...Կարմիր հրապարակում մի հայ զինվոր է երևացել, ձեռքիցս չես պրծնի։
Նաիրա ՓԱՅՏՅԱՆ
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից