ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՈՒկրաինան, Եվրամիության աջակցությամբ, կարող է վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված բոլոր տարածքները։
Նա վստահ է, որ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցության պայմաններում «սկզբնական սահմանները» շատ իրական տարբերակ են։
Թրամփը նաև Ռուսաստանի պատերազմը անվանել է «թղթե վագրի» դրսևորում։
Սակայն այս հայտարարության մեջ կա կարևոր երկակիություն․
Մի կողմից՝ սա ուժեղ քաղաքական ու հոգեբանական աջակցություն է ՈՒկրաինային։
Մյուս կողմից՝ Թրամփը, դիտորդի դիրքից հանդես գալով, ՈՒկրաինայի ճակատագրի հիմնական պատասխանատվությունը դնում է Եվրոպայի վրա։
Իմ գնահատմամբ՝
● ՈՒկրաինայի համար սա քաջալերող է, բայց նաև հուշում է, որ առանց ԵՄ վճռական աջակցության ԱՄՆ-ը լիարժեք չի ներգրավվի։
● Ռուսաստանի համար սա վտանգավոր ազդակ է՝ ինչպես հռետորական, այնպես էլ տնտեսական․ Թրամփի գնահատականը խոցելիության մասին թուլացնում է Մոսկվայի հեղինակությունը։
● Եվրոպայի համար սա լուրջ ճնշում է․ իրապես հարց է հարուցվում՝ պատրաստվա՞ծ է արդյոք Բրյուսելը կրել ռազմաքաղաքական ու տնտեսական այն բեռը, որը նրան առաջարկվում է։
Կարճ ասած՝ Թրամփի ուղերձը միաժամանակ և՛ աջակցություն է ՈՒկրաինային, և՛ մեսիջ Եվրոպային․ «Ձեր անվտանգության համար դուք եք վճարելու»։
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ