ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Վրաստանի հետ կմշակվեն կրթական համատեղ ծրագրեր

Վրաստանի հետ կմշակվեն կրթական համատեղ ծրագրեր
15.09.2016 | 12:34

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հետ: Վրաստանի կրթության նախարար Ջեջելավան, ջերմորեն ողջունելով պատվիրակության անդամներին, հույս է հայտնել, որ այցը գործնականորեն կնպաստի երկու հարևան երկրների կրթական համակարգերի սերտ համագործակցությանը:

Նա ներկայացրել է Վրաստանի կրթության ոլորտում իրականացվող շարունակական բարեփոխումները և ծրագրերը, ինչպես նաև համակարգի առջև ծառացած հիմնախնդիրները:


Իր հերթին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում բարեկամ Վրաստանի հետ հարաբերություններն առաջիկայում զարգացման նոր մակարդակ կարձանագրեն: Անդրադառնալով Հայաստանի կրթության համակարգի մարտահրավերներին` Լևոն Մկրտչյանը նկատել է, որ դրանցից շատերը բնորոշ են նաև Վրաստանի կրթական համակարգին: Այդ համատեքստում ՀՀ կրթության և գիտության նախարարն իր վրաց գործընկերոջն առաջարկել է երկու երկրների հարաբերություններում ակտիվացնել ընդհանուր կրթական տարածքի գործունեությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կրթական համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ երեք հիմնական ուղղություններով՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համատեղ գիտակրթական նախագծերի իրականացում, հանրակրթական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում սերտ համագործակցության կոնկրետ ծրագրերի իրագործում: Մասնավորապես, նախարարներ Մկրտչյանն ու Ջեջելավան համաձայնություն են ձեռք բերել նաև, որ Վրաստանում գործող հայկական դպրոցների համար դասագրքերի հայերեն թարգմանությունը, մեթոդական աշխատանքները և վերապատրաստման հետ առնչվող գործընթացները կիրականացվեն Հայաստանի մասնագետների գործուն մասնակցությամբ: Այցի ընթացքում, ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի կրթության որակի ազգային կենտրոն: Պատվավոր հյուրերին ողջունել է կենտրոնի ղեկավար Թամար Սանիկիձեն և հանդես եկել կենտրոնի հիմնական գործունեության և կրթության որակի ապահովման մեխանիզմների վերաբերյալ շնորհանդեսով: Վրացական կողմը նշել է, կրթության որակի ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի և մեխանիզմների շնորհիվ կոնկրետ արդյունքներ են արձանագրել: Հայկական պատվիրակությունը հատկապես հետաքրքրված է եղել կենտրոնի անկախության աստիճանով և առաջարկել մշակել համատեղ կրթական ծրագրեր, ինչպես նաև հավատարմագրման համակարգ: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել իրենց ակտիվ համագործակցությունը:


Նախարարի գլխավորած պատվիրակություննն այցելել է նաև Վրաստանի տեխնիկական համալսարան և հանդիպում ունեցել ռեկտոր Արչիլ Պռանգիշվիլու և բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Քննարկվել են Հայաստանի տեխնիկական և ինժենարական բուհերի հետ համագործակցության հնարավորությունները՝ շեշտելով տարածաշրջանում տեխնիկական կրթությունն ամուր հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 1653

Մեկնաբանություններ