ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

ՈՒզում են Ղարիբյանը գնա՞, թե՞ Օրբելյանը մնա

ՈՒզում են Ղարիբյանը գնա՞, թե՞ Օրբելյանը մնա
16.05.2019 | 19:46

Օպտիմալացման ճանապարհին մշակույթի նախարարությունում կադրային վերաձևումներ են լինում: Իր դիմումի համաձայն հրաժարական տվեց մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը: Մշակույթի նախարարի օգնականի պարտականությունները մայիսի 13-ից ստանձնեց երիտասարդ նկարիչ Դավիթ Դանիելյանը: Հանրության լայն շրջանակներին գրեթե ոչինչ չասող այս նշանակումներին հաջորդեց լուրն առ այն, որ Նազենի Ղարիբյանը մի պաշտոնից սահուն անցում է կատարել մեկ այլ պաշտոնի: Ըստ լուրերի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 15-ին որոշում է ստորագրել Նազենի Ղարիբյանին ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ:


Ղարիբյանի հեռացումը նախարարությունից սպասելի էր, բայց ավելի շատ՝ Օրբելյանին տնօրենի պաշտոնին հաստատելու ֆոնին: Վարչապետը շատ հստակ էր հայտարարել՝ Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու՝ մշակույթի նախարարության ներկայացրած փաստարկներից մեկն էլ եթե հերքվի, պատասխանատուները կպատժվեն: Ստացվում է՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Սակայն, երբ փորձեցինք մշակույթի նախարարությունից ճշտել տեղեկությունը, ասացին, որ այս պահին որևէ տեղեկություն չունեն Նազենի Ղարիբյանի պաշտոնավարումը դադարեցնելու մասին և հավելեցին, որ մշակույթի նախարարի պաշտոնակատարը գործուղման է մեկնել:
Մինչ լուրը կճշտվի կամ կհերքվի, ժամանակն է կողմնորոշվելու՝ ուզում են Ղարիբյանը գնա՞, թե՞ Օրբելյանը մնա, որից հետո օրակարգային կդառնա մեկ այլ հարց՝ ո՞վ է լինելու մշակույթի նախարարի պաշտոնակատարը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ