Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Կոլաբորանտ իշխանություն, որ մշտապես գործել է օտարերկրյա թշնամական ուժերի ազդեցության ներքո

Կոլաբորանտ իշխանություն, որ մշտապես գործել է օտարերկրյա թշնամական ուժերի ազդեցության ներքո
22.04.2025 | 15:35

Ազգային և պետական շահերի պաշտպանությունը յուրաքանչյուր երկրի ղեկավարի հիմնական պարտականությունն է: Եթե նա չի կարողանում ապահովել իր երկրի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը, ապա հանուն պետության կայունության և ապագայի անհապաղ պետք է հրաժարական տա` իր տեղը զիջելով այն անձին, ով կարող է ավելին բանակցել և պաշտպանել երկրի շահերը: Բայց երբ այս ամենը գիտակցելով՝ անձը կամ քաղաքական ուժը մնում են իշխանության և նույնիսկ պայքարում վերարտադրվելու համար, որի ընթացքում հրաժարվում են երկրի ռազմավարական կարևոր տարածքներից, հայրենիքի մի մասից, նսեմացնում են ազգային արժեքները, ինչպես նաև չեն պաշտպանում երկրի ինքնիշխանությունն ու ազգային արժեքներն ու շարժվում են թշնամու օրակարգով, ուրեմն հստակ կարող ենք նշել, որ այդ երկրում ի սկզբանե ձևավորվել էր կոլաբորանտ իշխանություն, ու նա մշտապես գործել է օտարերկրյա թշնամական ուժերի ազդեցության ներքո:

Պետական այն գործիչը կամ քաղաքական ուժը, որը գիտակցաբար վնասում է իր երկրի շահերը, նսեմացնում է իր ժողովրդին, միևնույն է, պատասխանատվության է ենթարկվելու՝ համաձայն ազգային և միջազգային իրավական նորմերի ու օրենքների:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 2376

Մեկնաբանություններ