ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ոջիլների առօրյայից

Ոջիլների առօրյայից
22.05.2025 | 10:00

Քանի դեռ կրթվելը նորաձև է, ոջիլների մասին իրական քաղաքական պատմություն պատմեմ:

ՈՒրեմն, երկու ոջիլ գնում են փողոցով և հանդիպում են երրորդ ոջիլին:

-ՈՒ՞ր եք գնում:

-Հովհաննեսի մոտ:

-Ավելի լավ չէ՞ գնաք Նիկողայոսի մոտ:

-Ոչ, Նիկողայոսի մոտ մենք ապրում ենք, իսկ Հովհաննեսի մոտ գեղասահք ենք պարապում:

Թեպետ պատմությունը քաղաքական է, սակայն բոլոր կերպարները հորինված են, համընկնումը` պատահական:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1976

Մեկնաբանություններ