«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

ՀՀ վարչապետը իր ստորացուցիչ հայտարարությամբ էմոցիոնալ խուլիգանությամբ է զբաղվում

ՀՀ վարչապետը իր ստորացուցիչ հայտարարությամբ էմոցիոնալ խուլիգանությամբ է զբաղվում
29.05.2025 | 20:16

(Եկեղեցին՝ որպես ազգային կայունության ռազմավարական ռեսուրս)

Այսօր Ս. Համբարձման տօնն է: Հայ Առաքելական եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը:

Այս առիթով Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունը մի «մեծ նվեր» էր:

Ըստ նրա, երկրի եկեղեցիները դարձել են «չուլան»:

Այդ անձը չի գնահատում հոգևոր հաստատությունների կառուցվածքային դերը հետիմպերիալ պետություններում ազգային համախմբվածության հարցում։

Հատկապես մի տարածաշրջանում, որտեղ պատմական նարատիվը, կրոնական ինքնությունը և աշխարհաքաղաքական շահերը անբաժան կերպով միահյուսված են։

Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես պաշտամունքի վայր չէ, այլ՝ մշակութային շարունակականության ռազմավարական շտեմարան։

Տարածքային կորուստների, ներքին հասարակական բևեռացման և արտաքին սպառնալիքների պայմաններում, այդպիսի հաստատությունները պետք է ընկալել որպես կայունացուցիչներ՝ ոչ թե որպես խոչընդոտներ։

Այն առաջնորդները, որոնք դժվարին ժամանակներում խարխլում են իրենց հասարակության զգացմունքային ենթակառուցվածքը, սեփական ձեռքով կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են քաղաքականորեն։ Պատմությունը ցույց է տվել՝ սիմվոլիկ կարգի քայքայումը միշտ էլ նախորդում է քաղաքական քայքայմանը։

Իսկ փաստերը խոսում են հստակ այն մասին, որ ՀՀ վարչապետը իր ստորացուցիչ հայտարարությամբ էմոցիոնալ խուլիգանությամբ է զբաղվում:

Իհարկե հայտարարությունը զգացմունքային առումով արդյունավետ էր, բայց ռազմավարական տեսանկյունից՝ կործանարար:

Աստվածաբանական առումով՝ մակերեսային: Հոգեբանորեն՝ նվաստացնող և հասարակական մակարդակով՝ պառակտող։

Նշեմ, որ առնվազն 2019 թվականի սկզբից Հայ Առաքելական Եկեղեցին մի քանի անգամ դիմել է պետական մարմիններին ու կառավարությանը՝ միասին պատասխանատվություն վերցնելու եկեղեցական մշակութային ժառանգության պահպանման համար։ Եկեղեցին մատնանշել է առկա խնդիրները, հրավիրել է համագործակցության և ներկայացրել կառուցողական առաջարկներ։

Սակայն մինչ այսօր որևէ պաշտոնական արձագանք չի եղել՝ ոչ համապատասխան մարմինների, ոչ էլ կառավարության կողմից։

Այս պայմաններում եկեղեցու հրապարակային վարկաբեկումը ոչ թե բարեփոխման ժեստ է, այլ փորձ՝ մարգինալացնել մի բարոյական հեղինակություն, որը շարունակում է վայելել հասարակական վստահությունը։

Պետական գործիչը պետք է գիտակցի, թե որ հաստատություններն են իրեն գերազանցելու ժամանակի ընթացքում։

Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես միշտ, կշարունակի ապրել, գործել ու ծառայել Աստծուն ու հայ ժողովրդին: Հարցն այն է՝ թե ինչպիսին կլինի ճակատագիրը նրանց, ովքեր ոտնակոխ են անում ամեն սրբություն:

Տիրատուր քահանա ՍԱՐԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ