ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Իրենք իրենցով լցված դատարկ ապաշնորհները

Իրենք իրենցով լցված դատարկ ապաշնորհները
08.08.2024 | 12:38

Բոլոր ժամանակներում էլ աշխարհ են եկել նոր հավեր, որ երկաթե ձվեր են ածել: Բայց այդ ձվերից ոչ ճուտ է դուրս եկել, ոչ ձվածեղ է ստացվել, ոչ ձվախաշու, ոչ գոգլի-մոգլի: Բա որ մարդ ասելու բան ունենա, ասել չկարողանա, միտքը շիկացած լինի, սիրտը՝ բորբոքված, պարզ խոսելուց կվախենա՞: Ուզում եմ իմանալ, թե նրանք ի՞նչ են հասկանում ավանդույթ ասելով: Իրենք իրենցով լցված դատարկ ապաշնորհները. մշտական բանագողությու՞նը, չափածո պահածոնե՞րը, ախր դրանք ի՞նչ կապ ունեն բանաստեղծության հետ, որ դեռ ավանդական էլ կոչվեն...

Նրանց պաշտող քննադատներին էլ եմ ճանաչում: Բան չունեմ ասելու, նրանք էլ են գիրք կարդում: Եվ կարծում են, թե այդ գիրքը, որ կարդացել են, դրանից հենց մի օրինակ է լույս տեսել, որ գա մտնի իրենց գլուխը և դառնա սեփական խելք...

Համո Սահյան

Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 14959

Մեկնաբանություններ