Էլիտային բնորոշ առանձնահատկություններից մեկը այն է, որ նա ապագան տեսնում է ավելի շուտ, քան մյուսները և ունի կամք և կարողություններ ազդելու այդ ապագայի վրա։
Հարուստ լինել դեռ չի նշանակում լինել էլիտա։
Էլիտան պատրաստ է իր ունեցածը դնել զոհասեղանին` ծառայեցնելով իր ունեցվածքը այն նպատակին, որը դավանում է էլիտան։
Իսկ սովորական մեծահարուստը գաղափարի և հարստության միջև միշտ ընտրությունը կատարում է հօգուտ հարստության։
Նյութական շահն ավելի բարձր է մեծահարուստների համար, քան հանրային բարօրությունը և երկարաժամկետ նպատակները, որոնք ո'չ թե կապիտալի կուտակման, այլ առանց երաշխավորված շահի ապագայի տեսիլքի մեջ կապիտալի ներդրման համար են։
Այնինչ էլիտան, ո'չ թե կապիտալի կուտակման, այլ ապագայի տեսիլքի համար է կատարում ներդրում, քաջ գիտակցելով, որ վերադարձը ինքը չի տեսնելու։
Էլիտան պատրաստ է իր ամբողջ ունեցվածքը դնել զոհասեղանին, որպեսզի ապահովի իր տեսիլքի իրագործումը։
Էլիտարիզմը ավատատիրությունը (ֆեոդալիզմը) չէ, այլ հոգեվիճակ է, որով հասարակության չափազանց փոքր հատվածը առանձնանում է մեծամասնությունից։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ