ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Մենք այսօր պատրաստվում ենք Ամանորին տղերքի անձնազոհության հաշվին

Մենք այսօր պատրաստվում ենք Ամանորին տղերքի անձնազոհության հաշվին
23.12.2024 | 12:23

Առավոտից երևանյան կիրակնօրյա եռուզեռի մեջ նվերներ եմ առնում, նվերներ բաժանում, նվերներ վերցնում, որ փոխանցեմ ու նոր եմ հիշել, որ էսօր էրեխուս 5 ամսականն ա....

Առավոտ դուրս եմ եկել քնած էր ու, որ գնամ, երևի էլի քնած կլինի:

Բայց ես չեմ նեղվում, ու գիտեմ, որ ինքն էլ չի նեղվի, որովհետև մենք այսօր պատրաստվում ենք Ամանորին էն տղերքի անձնազոհության հաշվին, ովքեր էս հողի խաղաղության, էս հողի վրա հայի ապրելու իրավունքի համար իրենց կյանքը տվեցին:

Ոչինչ, որ դեռ տոնածառը չեմ դրել, ոչինչ, որ ինձ տանը համարյա չեն տեսնում մի ամիս ա: Դրանք սաղ մանրուքներ են: Կարևորը՝ մեր տները զարդարելիս, մեր երեխաներին նվերներ ընտրելիս չմոռանանք այն տղաների երեխաներին, ում կյանքի հաշվին դուք գրկում եք ձեր զավակներին ու հանգիստ քնում:

Ես անսահման շնորհակալ եմ Աստծուն, որ իմ միջոցով կարողանում է համախմբել ու միավորել էն լավ մարդկանց, որոնց շնորհիվ մեր զոհված տղերքի երեխաների գոնե մի մասն առանց նվեր չի մնում:

Ապրեք, որ ապրեցնում եք:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 6282

Մեկնաբանություններ