ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Երգիր դեռ շատ երկար, որովհետև քո ձայնի մեջ մենք գտնում ենք ինքներս մեզ

Երգիր դեռ շատ երկար, որովհետև քո ձայնի մեջ մենք գտնում ենք ինքներս մեզ
24.07.2025 | 11:13

Նա եկավ աշխարհի ձայների մեջ, բայց շուտով դարձավ մի ամբողջ աշխարհի ձայնը։

Միրեյ Մաթյոն հենց այնպես չէր երգում։ Նա սրբագրում էր ցավը, բարձրացնում էր հոգին, հիշեցնում էր մեզ,

որ շանսոնը կարող է հեկեկալ՝ պահելով արժանապատվությունը։

Նրա «Mon credo»-ն դարձավ հավատքի նման մի բան մեզ համար։

Նրա «Acropolis adieu»-ն՝ հրաժեշտների ամենագեղանկարչական պատկերացումը։

Նա երբեք բեմից չիջավ՝ նույնիսկ երբ լռությունն էր ձայնը բարձրացնում։

Նա երգեց Ազնավուրի հետ՝ ինչպես երգում են նրանք, ովքեր միմյանց ոչ միայն լսում են, այլ՝ հասկանում։

Նրանց «Une vie d’amour»-ը սիրո մի ամբողջ կյանք էր՝ հուշեր դարձած։

Երկու ձայն՝ մեկը հողեղեն ու խոցելի, մյուսը՝ մաքուր ու պարզ։

Երկու հոգի՝ մի երաժշտություն։

Այդ զուգերգում երգում էին նաև մեր ձայները՝ մեր չասված խոսքերը, չապրած պահերը։

Այսօր (23.07.2025 թ.-irates.am) նա դառնում է 79 տարեկան, բայց իր ձայնի մեջ դեռ նույն երիտասարդությունը կա։

Թեթև տխրություն, նուրբ վեհություն, հուսադրող նոստալգիա՝ այս ամենն իր մեջ ունի Միրեյ Մաթյոն՝

մի կնոջ կերպար, ով երգեց մեզ համար՝ երբեմն մեր փոխարեն։

Շնորհավոր ծնունդդ, Միրեյ։

Երգիր դեռ շատ երկար, որովհետև քո ձայնի մեջ մենք գտնում ենք ինքներս մեզ։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 5888

Մեկնաբանություններ