Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Սրճարանային քարոզ և տնտեսական իրականություն

Սրճարանային քարոզ և տնտեսական իրականություն
31.07.2025 | 18:22

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսության վիճակը գնահատում է Երևանի կետրոնի սրճարանների ծանրաբեռնվածությամբ ու Սևան այցելողներով։ Գնահատում է փայլուն։ Ճիշտ այն ոգով է գնահատում, ինչ ոգով որ Արցախի հանձնումն է գնահատում դրական։ Իր մոտ էժանագին և ձևախեղված քարոզից անդին բան չկա։

Լրիվ այլ պատկեր է վիճակագրության մեջ։ Ըստ ԱՎԾ–ի՝ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառությունն անկում է գրանցել։ Ավելի ճիշտ՝ գահավիժել է։ Այս տարվա հունիսն անցած տարվա հունիսի համեմատ պակասել է 16,6 տոկոսով։ Արտահանման նվազումը կազմել է 15,9 տոկոս։ Արդյունաբերությունը նվազել է մոտ 2 տոկոսով։

Շատ ավելի կատաստրոֆիկ է պատկերը, երբ համեմատում ենք անցած տարվա կիսամյակն այս տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 45 տոկոսով։ Արտահանման նվազումն ավելի սարսափելի թիվ է՝ 52,8 %: Ներմուծման նվազումն էլ է մեծ թիվ՝ 39,6 %:

Արդյունաբերության նվազումը կես տարվա համեմատության մեջ կազմել է 12,1 %:

Այս թվերը շատ խոսուն են։ Ցույց են տալիս, որ ուկրաինական պատերազմով ու Ռուսաստան-Արևմուտք հակադրության պայմաններում զուգահեռ արտահանմամբ զբաղվող Հայաստանն արդեն նախորդ տարվա ծավալներով չի կարողանում տնտեսական օգուտներ ստանալ։ Այսինքն՝ նախորդ տարվա թվերի մեջ նիկոլական իշխանության դերակատարումը գրեթե զրոյական է։ «Օդից» փող էր գալիս, իրենք էլ դա հրամցնում էին որպես կառավարության լավ աշխատանքի արդյունք։ Այս տարի այդ զուգահեռ արտահանման հնարավորությունները սահմանափակվել են (այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով), և ստանում ենք շեշտակի անկում։

Եվ այսպես, սրճարանային ու սևանային էժանագին քարոզի նպատակը տնտեսական իրականությունը ծածկելն է։ Վերջում երևի կասեն՝ երբեմն պետք է տնտեսապես գահավիժել, որպեսզի զարգանալ։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 7477

Մեկնաբանություններ