Զինադադարը» կամ «խաղաղության խաչմերուկ»-ը մահակ է ժողովրդի գլխին, որպեսզի հասարակության մտածողությունում մշտական պատերազմի վախ ստեղծվի։
Մինչ պատերազմը դադարեցված է, ճանաչողական պատերազմի գործիքներով թշնամին և նրա 5-րդ շարասյունը նոր ճակատ են բացում հասարակության ընկալումների և հոգեբանության մեջ։ Նպատակը նիկոլի իշխանության պահպանումն է՝ վախ ստեղծելով։
Այս խաղի մեջ ընդդիմությունը լուրջ դերակատարում է վերցրել իր վրա և ճիշտ ու սխալ վերլուծությունները իրար խառնելով պատճառ է հանդիսանում, որ նիկոլը դառնա «խաղաղության բերող»։
Ընդդիմության սխալ քաղաքականության հետևանքով հասարակության լայն շերտերի շրջանում առաջանում է՝
*մշտական անհանգստություն խորացում․
«Կրկին պատերա՞զմ է լինելու» հարցը դամոկլյան սրի պես կախված են պահում հասարակության գլխավերևում։ Ինչի հետևանքով հասարակության մի մասը փորձում է ընտանիքներով, կամ նվազագույնը տղա երեխաներին հեռացնել Հայաստանից։
*Նորմալ կյանքի թիրախավորումը.
Քաղաքացիներին շեղում են իրենց առօրյայից, որի արդյունքում հասարակության կայունության հիմքը խախտվում է, իսկ նիկոլն առերևույթ ձևացնում է, թե ցանկանում է երկիրը տանել դեպի կայունություն։
*Հարված է հասցվում տնտեսությանը.
նիկոլը պետականացման անվան տակ, տնտեսությունը տանում է կոլապսի, որպեսզի իրենից հետո երկիրը կանգնի ճգնաժամի դիմաց, իսկ հասարակությունը հայտնվի հոգեբանական անկայուն վիճակում։
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ