«Ոմն Նիկոլ Փաշինյան Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է որդեգրել, և դա պետք է ուղղակիորեն ընդունել։ Նրան թվում է, թե ձեռնտու է, քաղաքական զանազան հոսանքների արանքով սպրդելով, Արևմուտքում սին հեղինակություն վաստակել՝ հանուն դրա զոհաբերելով մեր երկրի հետ հարաբերությունները»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Արի «սիրեմ», գնա ընտրի

Արի «սիրեմ», գնա ընտրի
11.05.2026 | 12:07

Նիկոլ Փաշինյանը Եղեգնաձորում հայտարարել է, որ 2018 թվականից հետո ամենամեծ փոփոխությունն այն է , որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը պարզապես սիրում են իրար։ Փաշինյանը հայտարարել է՝ ՀՀ ժողովուրդ, ես սիրում եմ քեզ։ Հանուն ընտրողների քվեների կարելի է ժողովրդին սեր խոստովանել։ Ժողովրդին շատ սիրելո՞ւց ես 5 հազար ջահել տղաներին «գիտակցված զոհողությամբ» մահվան ուղարկել, մերժել պատերազմն ավելի վաղ դադարեցնելու առաջարկները։ Հանուն ժողովրդի հանդեպ մեծ սիրո՞ւց ես բարձրացրել հարկերն ու տուրքերը, ժողովրդին սարքել տուգանքի մատերիալ։ Հանուն ժողովրդի հանդեպ սիրո՞ւց եք միլիոնավոր դրամների պարգևավճարներով մսխել պետական բյուջեն, հանուն այդ սիրո՞ եք ժողովրդի մեջ թմրամոլությունը և խաղամոլությունը ծաղկեցրել։ Ժողովրդին սիրելո՞վ եք ժողովրդից պաշտպանվում տասնյակ թիկնապահներով։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2246

Մեկնաբանություններ