-
13.03.2020|
00:03
«Ամեն ինչ կպակասի երկրի երեսից»,- ասում է Տերը։ «Կպակասի մարդ և անասուն, կպակասեն երկնքի թռչուններն ու ծովի ձկները, կտկարանան ամբարիշտները, և ես կվերացնեմ անօրեններին երկրի երեսից»,- ասում է Տերը։
-
10.03.2020|
00:05
«Մարդկանց նեղության կմատնեմ, և նրանք կույրերի պես կընթանան, քանի որ մեղանչեցին Տիրոջ դեմ և նրա անունը դրեցին սնոտիների վրա, որոնք ոչնչով չկարողացան օգնել նրանց. կթափվի նրանց արյունը հողի նման և նրանց մարմինը` աղբի պես»։
-
06.03.2020|
00:01
Դուք ասացիք. «Ինչու՞ այդպես»։ Նրա համար, որ Տերը ուխտ դրեց քո և քո երիտասարդության օրերի կնոջ միջև, որին թողեցիր. իսկ նա քո ուխտի ամուսինն ու կինն էր։ Չէ՞ որ Տերը ձեզ մեկ մարմին և հոգի արեց նրա հետ։ Եվ ասացե՛ք, թե ուրիշ ի՞նչ է խնդրում Աստված, եթե ոչ` զավակ։
-
03.03.2020|
00:04
Մարդու՛ որդիներ, քուրձե՛ր հագեք, ողբացե՛ք, քահանանե՛ր, սգացե՛ք, խորանի՛ պաշտոնյաներ, մտե՛ք, ննջեցե՛ք, քուրձ հագած Աստծու՛ պաշտոնյաներ, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհերն ու զենումը։
-
28.02.2020|
09:23
«Եվ արդ,- ասում է ձեր Տեր Աստվածը,- դարձե՛ք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահությամբ, լալով ու կոծելով։ Ձեր սրտե՛րը պատռեցեք և ոչ թե ձեր հագուստները»։
-
25.02.2020|
00:08
Մինչև ե՞րբ, Տե՛ր, աղոթեմ, բայց դու չլսես, զրկված` ձայն տամ քեզ, և դու չփրկես։ Ինչու՞ ինձ ջանք ու հոգնություն պատճառեցիր` թշվառություն և ամբարշտություն տեսնելու։ Իմ առաջ եղավ դատաստանը, և դատավորը կաշառք էր առնում։ Այդ պատճառով օրենքը խափանվեց, և արդարությունը գլուխ չի գալիս. քանի որ ամբարիշտը ճնշում է արդարին, դրա համար էլ սխալ դատաստան էր լինում։
-
21.02.2020|
00:02
Լսեցե՛ք Տիրոջ խոսքը, իսրայելցինե՛ր, որովհետև Տերը դատ ունի երկրի բնակիչների հետ. «Չկա ճշմարտություն, չկա ողորմություն և չկա Աստծու ճանաչում երկրի վրա։ Անեծք, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը և արյունը արյան են խառնում։
-
18.02.2020|
09:34
Մարդու՛ որդիներ, քուրձե՛ր հագե՛ք, ողբացե՛ք, քահանանե՛ր, սգացե՛ք, խորանի պաշտոնյանե՛ր, մտե՛ք, ննջեցեք, քուրձ հագած Աստծու՛ պաշտոնյաներ, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհերն ու զենումը։
-
14.02.2020|
00:05
Իմ ժողովուրդը նմանվեց նրան, ով իմացություն չունի. քանի որ դու մերժեցիր իմացությունը, ես էլ քեզ կմերժեմ, որպեսզի քահանայություն չանես ինձ համար. քանի որ մոռացար քո Աստծու օրենքները, ես էլ կմոռանամ քո որդիներին։
-
11.02.2020|
00:10
«Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, և ամենքդ կոտորվելու եք, որովհետև կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խոսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարություն կատարեցիք, և, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»։