ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Վերահսկողն էլ պատասխանատու կլինի

Վերահսկողն էլ պատասխանատու կլինի
25.05.2018 | 05:11

«Վերահսկողը պետք է կրի պատասխանատվություն, և պայմանագրում այդ պահանջը պետք է ֆիքսվի։ Այս հարցը քննարկեք բոլոր շահագրգիռ կառույցների հետ։ Ի վերջո, բավականին գումար է տրամադրվում վերահսկողին, իսկ նա պատասխանատվություն չի կրում հետագայում տվյալ ճանապարհի կամ շինության որակի համար, մինչդեռ շահագործման ընթացքում ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ, որոնց պատասխանատվությունը կրում է միայն շինարարը»,- կառավարության երեկվա նիստում նշեց վարչապետը, երբ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը ներկայացրեց Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի տեխնիկական վերահսկողության և շինարարական փաստաթղթերի մշակման գործընթացը «Սաֆեժ» ֆրանսիական ընկերությանը պայմանագրով հանձնելու մասին որոշումը։ Հանձնարարականը տրամաբանական է, քանզի չի բացառվում, որ տեխնիկական վերահսկողը պայմանավորվի շինարարի հետ և շատ հարցերի վրա աչք փակի` ստորագրելով բոլոր փաստաթղթերը։ Եթե հանձնարարականը քննարկումներից հետո օրենքի ուժ ստանա, ելնելով «օրենքը հետադարձ ուժ չունի» սկզբունքից, այն չի տարածվի ավելի վաղ պայմանագիր կնքածների վրա։ Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։ Ի վերջո, խնդիրների կարգավորումը երբեք էլ ուշ չի լինում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ