ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունը ապացուցված է

Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունը ապացուցված է
19.04.2020 | 13:11

Աստղագետների միջազգային խումբն ապացուցեց Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ ուսումնասիրելով Ծիր կաթինի կենտրոնի գերհզոր սև խոռոչի շուրջը աստղի պտույտը: Ուսումնասիրության արդյունքների մասին հոդված է հրապարակվել Astronomy & Astrophysics ամսագրում: Մասնագետները որոշեցին S2 աստղի ուղեծիրը՝ օգտագործելով Չիլիում գտնվող Եվրոպական հարավային աստղադիտարանի VLT (Very Large Telescope) հեռադիտակը: Դիտումները իրականացվել են 27 տարի։ Ընդհանուր առմամբ, VLT-ի վրա տեղադրված տարբեր գործիքներով 330 չափում է կատարվել:


Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունը ենթադրում է, որ վիթխարի օբյեկտին մոտ գտնվող երկնային մարմնի ուղեծիրը կայուն չէ, ինչպես Նյուտոնի ձգողության ուժի մասին տեսության մեջ, այլ պրեցեսիայի է ենթարկվում, այսինքն ՝ ուղեծրի առանցքը շարժվում է մարմնի ուղեծրի շարժման ուղղությանը համապատասխան: Առաջին անգամ այդպիսի էֆեկտ հայտնաբերվեց Մերկուրիի ուղեծրի շուրջը, օգտագործելով ընդհանուր հարաբերականության հավասարումները, հնարավոր եղավ կանխատեսել պրեցեսիայի մեծությունը:


S2 աստղը Աղեղնավոր A*- ին ամենամոտ մարմիններից է և մոտենում է գերվիթխարի սև անցքին՝ առավելագույն մոտ՝ 20 միլիարդ կմ հեռավորությանը, լույսի՝ երեք տոկոս արագությամբ: Ուղեծրային 1 շրջանը 16 տարի է, շվարցշիլդյան պրեցեսիան ճշգրիտ որոշելու համար պահանջվեց գրեթե երեք տասնամյակ: Նախկինում սև անցքի շուրջը պտտվող աստղի համար այս ազդեցությունը երբեք չի չափվել:

Դիտվել է՝ 6142

Մեկնաբանություններ