ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 2

ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 2
14.09.2025 | 10:54

Սկիզբը՝ այստեղ

Ռուս-ուկրաինական հակամարտությունը սրելու, խաղաղության հույսերը թաղելու հետևում Զելենսկու և, հնարավոր է, դարձյալ Արևմուտքի գլոբալիստների ականջներն են

Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի օդային տարածքը խախտած 19 ԱԹՍ- ներից 17-րդի հայտնաբերման մասին: Եվս մեկ անօդաչու թռչող սարք Լեհաստանում հայտնաբերվել է սեպտեմբերի 10- ի գիշերը երկրի հարավ-արևելքում. այս մասին հայտնել է Լեհաստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Կարոլինա Գալեցկայան X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում։

Նա հստակեցրել է, որ ավելի վաղ նմանատիպ օբյեկտներ են հայտնաբերվել երկրի արևելքում, հարավ-արևելքում, կենտրոնում և հյուսիսում: ԱԹՍ- ների բեկորներ են հայտնաբերվել Լեհաստանի 10 բնակավայրերի տարածքում: Լեհաստանի իրավապահ մարմիններն ու զինվորականները շարունակում են տեղանքի հետազոտումն ու պարզում հայտնաբերված ԱԹՍ- ների ծագումը:

Վարշավայում անօդաչուները ռուսական են անվանել և միջադեպը մեկնաբանել են որպես «ագրեսիայի ակտ»: Սակայն ՆԱՏՕ- ում պաշտոնապես դեռ չեն պարզել, թե դրոնների արձակումն արդյոք կանխամտածված գործողությո՞ւն էր, թե ոչ: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կատարվածի առնչությամբ նախարարների խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել։ ՄԱԿ- ը հայտարարել Է Լեհաստանի պատճառով ուկրաինական հակամարտության ընդլայնման վտանգի մասին:

Եվրոպական աքաղաղները միանգամից սկսել են ծուղրուղու կանչել, թեև Եվրոպայում աքաղաղ կա՞ որ, չգիտես արդեն, թե որ սեռին են պատկանում

Թեև կատարվածում ՌԴ մեղքն ամենևին չկա, տեղի ունեցածն Ուկրաինայի պլանավորած սադրանքի հետևանքն է, որին, բացառված չէ, մասնակից է նաև Ուկրաինայի հետևում կանգնած Արևմուտքը, այնուհանդերձ, ինչ- որ կերպ հասկանալի է, Լեհաստանի ԱԳՆ- ն պարզաբանման համար հրավիրել է երկրում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչին: Բայց, ահա, շտապել է կտուցը ցցել համեմատաբար վերջերս ՆԱՏՕ- ի անդամ դարձած Շվեդիան, որի ԱԳՆ- ն Լեհաստանի օդային տարածքը խախտած ԱԹՍ- ների կապակցությամբ կանչել է Թագավորությունում Ռուսաստանի դեսպանին մոտավորապես այսպիսի ասելիքով՝ «բա թե մեր քրոջը բա՜ն եք ասել…»:

«Շվեդիան լիակատար աջակցություն է ցուցաբերում Լեհաստանին որպես ՆԱՏՕ- ի դաշնակից և ԵՄ անդամ,- ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, հայտարարել է արտգործնախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը:- Ռուսական խախտումներն անընդունելի են և սպառնալիք են Եվրոպայի անվտանգության համար»:

Նույն կերպ է վարվել նաև Նիդեռլանդները, ինչի մասին X սոցիալական ցանցում հայտնել է երկրի արտգործնախարար Դավիթ վան Վիլը:

«Ես այսօր կանչել եմ Ռուսաստանի դեսպանին, որպեսզի նրան հստակ հասկացնեմ, որ մենք ամենավճռական ձևով դատապարտում ենք այդ գործողությունները,- գրել է նա։- Մենք հաստատակամորեն աջակցում ենք ՆԱՏՕ- ում մեր դաշնակից Լեհաստանին»:

Շվեդիայից և Նիդեռլանդներից հետո նույն կերպ է վարվել նաև Ռումինիան, որի ԱԳՆ- ն վերոնշյալ միջադեպի կապակցությամբ կանչել է երկրում ՌԴ դեսպան Վլադիմիր Լիպաևին:

ՈՒկրաինական սադրանքի մեխանիկան

ՌԴ ՊՆ- ն պաշտոնապես հայտարարել է, որ Լեհաստանում խոցման օբյեկտներ չեն ծրագրվել և ՌԴ ԶՈւ- ի կողմից Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին հասցված զանգվածային հարվածի ընթացքում որևէ օբյեկտի ուղղությամբ գրոհ չի իրականացվել: ՊՆ- ն հայտնել է նաև, որ Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին հարվածելիս օգտագործված ռուսական ԱԹՍ- ների թռիչքի հեռավորությունը կազմում է ոչ ավելի, քան 700 կիլոմետր, այսինքն՝ դրանք չէին կարող հայտնվել Լեհաստանի տարածքում:

Ավելին. ինչպես հայտնի դարձավ հետագայում, Լեհաստանի օդային տարածքը խախտած ԱԹՍ- ները հրթիռ, մարտական լիցք, պայթուցիկ չեն կրել, դրանց կիրառման հետևանքով պայթյուն կամ հրդեհ չի արձանագրվել, Լեհաստանում որևէ մեկը չի զոհվել կամ վիրավորվել, ինչը հաստատվել է նաև Լեհաստանի իշխանությունների կողմից:

Անօդաչուներից մեկը մխրճվել է Լեհաստանի արևելքում գտնվող Վիրիկի- Վոլյա գյուղում լեհ թոշակառուների տան մեջ, վնասվել է տան տանիքը, ներքևի հարկում գտնվող հյուրասենյակի առաստաղից ընկել է ջահը: Լեհական աղբյուրներից մեկի խոսքով՝ ընկած ԱԹՍ- ներից մեկը վնաս է պատճառել տան մոտակայքում կայանված ավտոմեքենային: Նկատենք, որ պատճառվել է ոչ մեծ նյութական վնաս, մինչդեռ ինքնին հասկանալի է, որ եթե ՌԴ- ն Լեհաստանի վրա հարձակվելու, նրան վնաս պատճառելու նպատակ ունենար, ապա հուժկու, ավերիչ հետևանքներ ունեցող հարված կհասցներ նրա ռազմական օբյեկտներին (ռազմական օդանավակայաններ, ՀՕՊ համակարգեր, զորամասեր, ռազմական պահեստներ և այլն), ինչպես նաև ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներին:

Իսկ ինչ է կատարվել իրականում… Ինչպես բացատրել են Ռուսաստանում, Ուկրաինան ժամանակի ընթացքում հավաքել է իր ՌԷՊ միջոցներով գետնին գցված, ինչպես նաև վայր իջեցված ռուսական ԱԹՍ- ները, վնասված երկու կամ ավելի ԱԹՍ- ների բաղադրիչներից հավաքել նորը, չվնասվածների ռադիոկառավարման ազդանշաններն ընդունող բլոկը բացել, ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում դրանցում այնպիսի փոփոխություն կատարել, որ այդուհետ ենթարվեն Ուկրաինայի ԶՈւ օպերատորի կառավարմանը:

Եվ, ահա, սեպտեմբերի 9- ի, լույս 10- ի գիշերն Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին ՌԴ ԶՈւ հասցրած զանգվածային հարվածի ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ն կամ հատուկ ծառայությունները վերոնշյալ ԱԹՍ- ների զանգվածային կիրառմամբ խախտել են հարևան Լեհաստանի օդային տարածքը՝ նպատակ ունենալով սադրել ՌԴ- ի դեմ Լեհաստանի կոշտ արձագանքը, ինչպես նաև հակաքայլեր ՆԱՏՕ- ի, ԵՄ- ի և Արևմուտքի կողմից, գուցե և նրանց հետ նախապես պայմանավորվելով ՌԴ- ի դեմ կիրառվելիք միջոցների վերաբերյալ: Ընդ որում, վախեցել են վերոնշյալ ԱԹՍ- ներով Լեհաստանին մեծ վնաս պատճառել՝ չբացառելով, որ իրենց սադրանքը կարող է բացահայտվել ու համոզիչ դառնալ Լեհաստանի համար, կամ էլ Լեհաստանի ընդամենն օդային տարածքի խախտումը բավարար են համարել, որպեսզի սադրանքը, կրկնում ենք, շատ հավանական է նախապես պայմանավորված Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, ՆԱՏՕ- ի, Արևմուտքի հետ, հասնի իր նպատակին…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ