Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների զանգվածային արտադրությունը։ «Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ԱԷԿ-ների նախագծեր։ «Ռոսատոմի» ղեկավարը հենց նոր մեզ ասաց այս մասին։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համաշխահային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում։               
 

«Հարկային քաղաքականություն», որի հետևում չկա գիտություն և, որ ամենակարևորն է, պատասխանատվություն

«Հարկային քաղաքականություն», որի հետևում չկա գիտություն և, որ ամենակարևորն է, պատասխանատվություն
05.06.2025 | 21:16

Նախամուսոլինյան ժամանակաշրջանի Իտալիայի վարչապետ, Նեապոլի համալսարանի քաղաքատնտեսության և ֆինանսների պրոֆեսոր Ֆրանչեսկո Սեվերիո Նիտտին շատ ճշգրիտ է նկարագրել հարկերի էությունը. «հարկի բնորոշումը (ի՞նչ է հարկը հարցի պատասխանը) պետք է բխի օբյեկտիվ իրականությունից և ճշգրիտ տվյալներից՝ առանց շփոթելու այն սուբյեկտիվ պատկերացումների հետ, թե՝ ինչպիսին պետք է լինի հարկը, որոնց հակված են առանձին անհատներ ու սոցիալական խմբեր»։

Հարկի բնորոշման օբյեկտիվ իրականությունն այն է, որ այն՝ հիմնվելով տնտեսագիտության տեսության, ֆինանսների գիտության պատմության և պետական կառավարման պրակտիկայի վրա, ընկալվում է որպես հարկադրանքի հիման վրա գանձվող համապարտադիր և անվերադարձ վճար, որը սահմանվում է պետության կողմից հանրային ծախսերը ֆինանսավորելու համար։

Սուբյեկտիվ գաղափարներով ու պատկերացումներով հարկերին դերակատարում «շնորհելու» փորձերն ու դրանց հանրային կարգախոսների առարկա դարձնելը, հարկերի համար գեղեցիկ «արդարացումներ», գեղարվեստական կամ քաղաքական պիտակներ հորինելու փորձեր են. Օրինակ՝ «Հարկը արդարադատության գործիք է», «Հարկը հարստությունը վերաբաշխելու միջոց է», «Հարկը հարուստներին պատժելու և արդարությունը վերականգնելու միջոց է», «Հարկը երջանկություն պարգևող է» և այլն:

Ըստ էության, Ֆ․ Նիտտին հորդորում է մի կողմ թողնել հույզերը, կարգախոսներն ու շաղակրատանքը և քննարկել հարկերը՝ որպես տնտեսության, արտադրության, սպառման և սոցիալական հարաբերությունների վրա ազդող իրական մեխանիզմներ։

Ինստիտուցիոնալ կարողությունների ցածր մակարդակ ունեցող երկրներում նկատելի է, թե ինչպես են հանրային ֆինանսների կառավարման համար պատասխանատուները կամ այլ քաղաքական ու հայեցողական պաշտոնյաները իրենց կարծիքները, զգացմունքները, իսկ երբեմն նույնիսկ ֆանտազիաները ներկայացնում որպես «հարկային քաղաքականություն», կամ դրանից բխող հանրային խոսույթ։ Միևնույն ժամանակ, նրանք խուսափում են ճշգրիտ հաշվարկներից, չեն վերլուծում հարկաբյուջետային հետևանքները և անտեսում են բիզնեսի և քաղաքացիների վարքագծային սպասումներն ու արձագանքները։

Սա, բնականաբար, հարկերի օբյեկտիվ ընկալման վրա հիմնված քաղաքականություն չէ։ Սա շատախոսություն է, շաղակրատանք, որի հետևում չկա գիտություն, վերլուծություն, և, որ ամենակարևորն է՝ պատասխանատվություն։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 3345

Մեկնաբանություններ