Կրկին հիշեցնեմ սրբազան Արարատ-Մասիսի մասին մեր ռազմիկ-պատմիչ Եղիշեի քիչ հայտնի խոսքը` ասված տակավին 5-րդ դարում.
«Երկու գետով և [Նոյյան] տապանով շատ ավելի բարձր ենք, քան բազում [ազգերը]»։
(Գրաբար բնագրում այսպես է. «Երկու գետով եւ տապանաւն գեր ի վերոյ եմք, քան զյոլովս»։)
Արարատն էլ է մերը, Արցախն էլ, Նախիջևանն էլ, Վանն էլ, Մուշն էլ, Սասունն էլ... Իսկ ով հակառակն է քարոզում՝ կա՛մ հայ չէ, կա՛մ էլ արդեն անդառնալիորեն ուծացած էակ է։
Որովհետև հայոց հողը մեր ինքնությունն է՝ մեր էության անբաժան հիմնարար մասնիկը։ Սա ուղիղ առնչություն ունի ռազմավարական ու քաղաքական իրականության հետ, թեկուզև ՀՀ քաղաքական վայ-«վերնախավը» երբեք պատրաստ չեղավ ու իրապաշտություն չցուցաբերեց՝ ըմբռնելու այդ ճշմարտությունը։ Բայց մենք հիշելու ենք՝ հայրենի հողից մտքով ու հոգով հրաժարվելը նշանակում է հրաժարվել հայ լինելուց։
Արմեն Այվազյան