«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

ՈՒժային գործոնն անպայման պետք է համադրվի դիվանագիտության հետ

ՈՒժային գործոնն անպայման պետք է համադրվի դիվանագիտության հետ
12.08.2023 | 13:08

Որոշ մարդիկ գիտեն, թե իրենք կարող են պատերազմ հայտարարել միայն Ադրբեջանի Լաչինի շրջանին։

Նման անպատասխանատու մտքերով արժեզրկվում է ուժային թևը, և ծառայություն է մատուցվում պարտվողականներին, թե՝ տեսեք ինչ արկածախնդիր ու անլուրջ է ընդհանրապես ուժի մասին խոսելը։

Նախ՝ ուժային գործոնն անպայման պետք է համադրվի դիվանագիտության հետ։ Հետո՝ անհրաժեշտ է ունենալ ուժային վերականգման ռազմավարական պլան, որը, իմ կարծիքով, պետք է ներառի հետյալ փուլերը.

1. Բանակի կարգապահության և թվաքանակի վերականգնում, նոր սերնդի ուսումնական մեթոդների ներդրում։ Ռազմավարական նպատակը՝ 2շնամուն զրկել դիրքեր գրավելու հնարավորությունից և ստիպել մեզ հետ վարել արժանապատիվ բանակցություններ։

2. Սովորական սպառազինությունների ձեռք բերում։ Ռազմավարական նպատակը՝ պատրաստ լինել երկարատև և հյուծող պատերազմ վարելուն։ Թշնամու ունեցած գերտեխնոլոգիական սպառազինությունը ունի մեկ մեծ թերություն՝ մեծ պատերազմի ժամանակ այն արագ է սպառվում։

3. Տեխնոլոգիական գերակայաթյան ապահովում։ «Բայրաքթար»-ները և «Հառոփ»-ները իրենց սպառել են, և տեխնոլոգիական առումով պատուհան է բացվել քայլ առաջ անելու ու նոր սերնդի օդային հարձակման միջոցներ ստեղծելու համար։

Այս կետերը իրականացնելով՝ մենք դեռ պատերազմին պատրաստ կլինենք միայն բանակի մասով։ Իսկ պատերազմը միայն բանակը չի, բացի բանակից ներառում է նաև 4 այլ բաղադրիչներ, որոնց պետք է ամենայն լրջությամբ պատրաստվել նույնպես։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3669

Մեկնաբանություններ