Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար օրվա իշխանությունն ունի երկու ճանապարհ

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար օրվա իշխանությունն ունի երկու ճանապարհ
21.08.2023 | 20:15

Որ այսօր Արցախում վիճակն անասելի ծանր է, այլևս փաստ է:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար օրվա իշխանությունն ունի երկու ճանապարհ՝ կամ պետք է իր շուրջը համախմբի ռազմաքաղաքական ղեկավարման ծանրակշիռ փորձ ունեցող, բայց այսօր, նույն այդ իշխանության մեղքով, «խաղից դուրս» վիճակում հայտնված գործիչներին (անկախ նրանից, թե ինչպես են որոշ գրանտակեր պատահականություններ «ժողովրդի անունից» ներկայացնում այդ գործիչներին), կամ, առանց ցնցումների, կառավարման ղեկը թողնել երկրի Ազգային ժողովի կողմից ստեղծվելիք արտակարգ մարմնին (անունը կարևոր չէ) և հեռանալ:

Բացի այդ.

-ծանրակշիռ փորձ ունեցող, բայց «խաղից դուրս» վիճակում հայտնված գործիչները, հանուն մեր պետականության գոյության, անկախ իրենց մոտեցումներից, պետք է մի կողմ դնեն նեղանձնական հավակնություններն ու տարաձայնությունները և խփեն մեկ կետի.

-և, որ ավելի կարևոր է, երկրի համար այս ճակատագրական պահին բոլոր ուժային կառույցները, առանց ավելորդ «ջղաձգումների», պետք է իրականացնեն մեկ կարևոր առաքելություն, այն է՝ հավատարիմ մնալ կանոնադրությամբ վերապահված իրենց գործառույթներին և սրբորեն պաշտպանել պետության շահը:

Հ.Գ. Թյուր է այն կարծիքը, որ պետությունների համար (հատկապես՝ մեր տիպի) ժողովրդավարությունը եղել է ու կա առավելություն: Այսօր մենք ունենք լրիվությամբ այլ վիճակ: Արցախը պետք է ապրի:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 5672

Մեկնաբանություններ