Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Էլեկտրոնային դրամ. արագ և շահավետ

Էլեկտրոնային դրամ. արագ և շահավետ
18.05.2012 | 10:46

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ` «Իդրամ» ՍՊ ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում կիրականացնի էլեկտրոնային դրամի թողարկման և սպասարկման ծառայություն, որի գործունեությունը նպատակուղղված է ինտերնետ միջավայրում դրամական փոխանցումների, ՏՏ ոլորտի և, մասնավորապես, էլեկտրոնային առևտրի հնարավորությունների զարգացմանն ու խթանմանը: Երեկ «Իրատես de facto» ակումբում այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության տնօրեն ԳԱՅԱՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ:

Տնօրենի փոխանցմամբ՝ էլեկտրոնային դրամով կարելի է գնումներ կատարել ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ, վճարումները կատարվելու են ակնթարթորեն:

Ըստ Գ. Ստեփանյանի, ընկերությունը, որը միաժամանակ Հայաստանում ինտերնետ վճարային համակարգի օպերատորն է, մատուցում է ինչպես կոմունալ սպասարկումների, վարկերի, հարկերի մարման, այնպես էլ խանութների և էլեկտրոնային արտարժույթների հետ կապված ցանցային ծառայություններ: Դրանցից օգտվելու համար հարկավոր է ընդամենը գրանցվել «Իդրամ» համակարգում` լիցքավորելով վիրտուալ հաշվառման հաշիվը:

«Պարզ ինտերֆեյսի շնորհիվ համակարգից օգտվելը դյուրին է և մատչելի: Յոթ աստիճանից բաղկացած անվտանգության համակարգի շնորհիվ այն ապահովում է գաղտնիության բարձր մակարդակ: Համակարգի մեջ հնարավոր է մուտք գործել ինտերնետին միացված համակարգչի և բջջային հեռախոսի միջոցով` ինչպես տնից, աշխատավայրից, այնպես էլ ինտերնետ ակումբից»,- ասաց Գ. Ստեփանյանը: Նա միաժամանակ հավելեց, որ ընկերությունը կյանքի է կոչելու նոր ծրագրեր և նախագծեր, որոնք առաջիկայում կներկայացվեն հանրությանը:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3642

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ