Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ասում են...

Ասում են...
03.04.2020 | 00:24

...թե մարդ­կանց տե­ղո­րոշ­մանն առ­նչ­վող վեր­ջին օ­րի­նա­գի­ծը, ո­րի պատ­ճա­ռով մեկ օր­վա մեջ եր­կու ան­գամ «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րը «բեր­ման են­թարկ­վե­ցին» խոր­հր­դա­րան, ա­հա­վոր խոր հիաս­թա­փու­թյուն է ա­ռա­ջաց­րել ա­ռանց այն էլ ներ­սից ա­մեն ինչ տես­նող իմ­քայ­լա­կան­նե­րի մեծ մա­սի մոտ։ Նեղ շր­ջա­նա­կում նրանք ա­մենևին էլ չեն թաքց­նում, որ իշ­խա­նու­թյու­նում ոչ միայն աջ ձեռ­քը բա­ցար­ձակ չգի­տե, թե ինչ է ա­նում ձա­խը, այլև ա­հա­վոր «բար­դակ» է, իսկ մուր­ճի ու սա­լի ա­րան­քում հայ­տն­վում են հենց ի­րենք` դառ­նա­լով ոչ միայն շատ հե­ռուն գնա­ցող օ­րենք­նե­րի դա­կիչ­ներ, այլև քա­վու­թյան նո­խազ­ներ: Վեր­ջին­ներս շատ լավ հաս­կա­նում են, որ այդ օ­րի­նա­գիծն ա­ռա­ջին հեր­թին նաև ի­րենց դեմ է, որ­պես­զի իշ­խա­նու­թյու­նում ի­մա­նան` ում հետ են ի­րենք շփ­վում, ինչ ին­ֆոր­մա­ցիա­ներ են փո­խան­ցում, այդ թվում և ար­տա­հոս­քեր կազ­մա­կեր­պում: Դժ­գոհ են նաև սո­րո­սա­կան­նե­րը, ո­րով­հետև նրանց զան­գե­րը ևս հայ­տն­վում են տե­ղո­րոշ­ման «լույ­սին ներ­քո», ին­չը ա­հա­վոր կախ­ման մեջ է դնե­լու նի­կո­լա­կան իշ­խա­նու­թյու­նից. Սո­րո­սի հանձ­նա­րա­րու­թյուն­ներն ի­րենց հետ հա­վա­սար «ունկ­նդ­րե­լու» են նաև իշ­խա­նու­թյուն­նե­րը:

Դիտվել է՝ 22683

Մեկնաբանություններ