Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ասում են...

Ասում են...
06.04.2020 | 23:35

...թե իշ­խա­նա­կան թի­մում ան­գամ խոր զար­ման­քով ի­րար են նա­յում։ Ին­չու՞։ Ո­րով­հետև չեն հաս­կա­նում` այս ծանր օ­րե­րին, երբ հայ­կա­կան քա­ղա­վիա­ցիա­յի մա­սին գրե­թե «պատ­մա­կան» ո­րո­շում­ներ են կա­յաց­վում, երբ տն­տե­սա­կան կո­լապ­սը չո­քել է Հա­յաս­տա­նի դռա­նը, երբ Ար­ցա­խում խիստ ան­հան­գիստ է, Փա­շի­նյան Նի­կոլն ա­զա՞տ է ար­ձա­կե­լու ար­ցա­խյան ա­նար­խիստ­նե­րի ու սո­րո­սա­կան­նե­րի ձեռ­քե­րը` Ար­ցա­խը ցն­ցու­մա­յին գո­տի սար­քե­լու հա­մար... Երբ ողջ հյու­րա­նո­ցա­յին ու հի­վան­դա­նո­ցա­յին տա­րածք­նե­րը վեր են ած­վել «կոյ­կա­նե­րի» վրա­նա­յին քա­ղաք­նե­րի, Փա­շի­նյան Նի­կո­լը իր ըն­տա­նի­քի հետ շա­բաթ-կի­րա­կի մեկ­նում է Սե­ւան` «ուի­քեն­դի»` ուր­բաթ օ­րը հա­ղոր­դագ­րու­թյուն թող­նե­լով, որ եր­կու­շաբ­թի «կերևա», ո­ղոր­մած կգտն­վի` «լայֆ» կմտ­նի` կպա­տաս­խա­նի ոչ մե­կին չհե­տաք­րք­րող, իր PR-ը ամ­րապն­դող հար­ցե­րի, ինչն իր ըն­տա­նի­քից բա­ցի, ոչ մե­կին, ա­ռա­ջին հեր­թին իր թի­մին, այլևս չի «հու­զում», ո­րով­հետև այն­տեղ լուրջ մե­տա­մոր­ֆոզ­ներ են տե­ղի ու­նե­նում:

Դիտվել է՝ 23745

Մեկնաբանություններ